(+374 60) 46 46 46info@rtarmenia.am

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ

ՀԱՐԱԿԻՑ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

01.08.2015

 1. Ընդհանուր դրույթները

Սույն Ծառայությունների մատուցման հիմնական պայմանները սահմանում են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Բաժանորդներին մատուցվող էլեկտրոնային հաղորոդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները:

Սույն Պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (օֆերտա) Ծառայությունների մատուցման Բաժանորդային պայմանագրի կնքման համար:

2. Սահմանումները

Ի լրումն սույն Պայմաններում օգտագործված այլ սահմանումների, որոնց նշանակությունը սահմանված է սույն Պայմաններում, ներքոհիշյալ սահմանումները սույն Պայմաններում ունեն հետևյալ նշանակությունը.

«Պայմաններ»՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման սույն հիմնական պայմանները, որոնք հանդիսանում են Բաժանորդների հետ Բաժանորդային պայմանագիր կնքելու Օպերատորի հրապարակային առաջարկ (օֆերտա):

«Օպերատոր»՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերություն:

«Լիցենզիա»՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008թ. դեկտեմբերի 10-ի թիվ 686 Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) համար տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի թիվ 0494 լիցենզիա:

«Օպերատորի ցանց (Ցանց՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հաղորդման համակարգ, իսկ համապատասխան դեպքերում նաև միացնող - անջատող կամ ուղղորդող սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս հաղորդել ազդակներ (սիգնալներ) մալուխով, ռադիոյով, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական միջոցներով, այդ թվում` արբանյակային ցանցով, ամրակցված ցանցով և շարժական կապի երկրային ցանցով, էլեկտրական էներգիայի գծային համակարգերով այնպես, որ դրանք օգտագործվեն ազդակների հաղորդման համար`անկախ հաղորդվող տեղեկատվության տեսակից:

«Ծառայություն կամ Ծառայություններ»` Օպերատորի կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) և հարակից այլ ծառայություններ, որպես մեկ ծառայություն մատուցվող ծառայությունների միասնական փաթեթ, ինչպես նաև Օպերատորի և իր կողմից նշված երրորդ անձի հետ Համատեղ մատուցվող ծառայություններ:

«Համատեղ մատուցվող ծառայություններ»` խոսքը Օպերատորի և Օպերատորի կողմից նշված երրորդ անձի հետ Բաժանորդներին համատեղ մատուցվող ծառայությունների մասին է.

«Հեռուստառադիոհեռարձակման/վերահեռարձակման ծառայություն մատուցող»` «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, գրանցված՝ 2010թ. սեպտեմբերի 22-ին, գրանցման համար՝ 286.110.07695, վկայական՝ 03Ա 089435, ՀՎՀՀ՝ 02709727, գտնվելու վայր՝ ք. Երևան, Մամիկոնյանց 48, 1-ին մասնաշենք, 5-րդ հարկ, 5-րդ սենյակ, գործունեության հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 48, 1-ին մասնաշենք, 5-րդ հարկ, 5-րդ սենյակ, վեբ կայք՝ www.hs.am.

«Զանգերի կենտրոն»` ծառայություն, որի միջոցով Բաժանորդը զանգահարելով +374060 46 46 46 հեռախոսահամարով կարող է տեղեկություն ստանալ Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ:

«Պաշտոնական վեբ կայք»` Օպերատորի պաշտոնական ինտերնետային վեբ կայքերը` www.rtarmenia.am, www.rostelecomarmenia.am, www.tvrt.am:

«Բաժանորդ»` ցանկացած անձ, որը սույն Պայմաններով սահմանված կարգով կնքել է Բաժանորդային պայմանագիր (ակցեպտավորել է սույն հրապարակային առաջարկը/օֆերտան):

«Բաժանորդային    պայմանագիր»՝ Պայմանների համաձայն Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված Ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր:

«Դիմում»` Պայմաններին համապատասխան Բաժանորդի կողմից ստորագրված և Օպերատորին ուղղված դիմում, Պահանջվող փաստաթղթերով, որի միջոցով Բաժանորդը Ծառայություններից օգտվելու նպատակով Օպերատորի հետ կնքում է Բաժանորդային պայմանագիր (ակցեպտավորում է Օպերատորի սույն հրապարակային առաջարկը (օֆերտան): Դիմումը հանդիսանում է սույն հրապարակային առաջարկ (օֆերտա) հանդիսացող Պայմաններն ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ Բաժանորդի գրավոր համաձայնություն:

«Պահանջվող փաստաթղթեր»` Բաժանորդային պայմանագիր կնքելու համար Բաժանորդ դառնալու ցանկություն ունեցող անձի կողմից Դիմումի հետ մեկտեղ ներկայացվող փաստաթղթեր, ինչպես նաև Բաժանորդի կողմից Օպերատորի որոշ գործողություններ հայցելու ժամանակ ներկայացվող փաստաթղթեր:

«Սարք»` Օպերատորի կողմից Բաժանորդին օգտագործման իրավունքով տրամադրված սարք իր պատկանելիքներով և մալուխը, որոնց միջոցով Բաժանորդը հնարավորություն է ստանում օգտվել Օպերատորի Ծառայություններից:

«Տեխնիկական հնարավորություն»` էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովելու համար Բաժանորդին` Օպերատորի հեռահաղորդակցության ենթակառուցվածքներին միացման հնարավորություն:

«Ցանցի հասանելիության տարածք»` աշխարհագրական տարածքը (վայրը), որտեղ Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները տեխնիկապես հասանելի են:

«Հաշվետու ժամանակաշրջան»` ամիս, որի ընթացքում մատուցվել են Ծառայությունները:

«Ցանցային միացումներ»` մալուխով և/կամ ռադիոփոխանցման միջոցով միացում հեռահաղորդակցության միացման ենթակառուցվածքներին` էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովելու համար:

«Բաժանորդի տարածք»` վայր, որտեղ Բաժանորդը ցանկանում է ստանալ Ծառայությունները:

«Բիլինգային համակարգ»` հաշվարկների վարման ավտոմատացված համակարգ, որը հաշվառում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների տեսակը, ծավալը, արժեքը, հաշվարկում Բաժանորդների պարտքերը և ստացված վճարումները:

«Անձնական հաշիվ»` բիլինգային համակարգում վարվող անալիտիկ հաշիվ, որն օգտագործվում է Բաժանորդին մատուցվող Ծառայությունների տեսակների, ծավալների, արժեքների և դրանց դիմաց գանձվող վճարումների հաշվառման համար:

«Դիմումի համար /ID/»` տառերի և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է Բաժանորդի նույնականացման և Բաժանորդի կողմից իր անձնական հաշիվ մուտք գործելու ու վճարումներ կատարելու համար:

«Գաղտնաբառ»` տառերի և/կամ թվերի համակցություն, որն կիրառվում է Բաժանորդի նույնականացման համար:

«Վաճառքի և սպասարկման սրահ»՝ Օպերատորի կողմից սահմանված Ծառայությունների վաճառքի և Բաժանորդների սպասարկման համար մասնագիտացված սրահ:

«Սակագնային պլան/փաթեթ»` որոշակի հատկանիշներով օժտված ծառայություն, որն ընտրում է Բաժանորդը և որի անվանումը, առանձնահատկությունները, մատուցման պայմանները, սակագները, մանրամասնությունները և այլ տեղեկությունները ներկայացված են Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահներում և հրապարակված են Պաշտոնական վեբ կայքում:

«Հեռախոսահամար»՝ Օպերատորի համարային ռեսուրսներից Ֆիքսված հեռախոսակապի ցանցում Բաժանորդին նույնականացնելու համար տրամադրվող հեռախոսահամար:

«օր», «ամիս», «տարի»` նշանակությունը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

«Կողմ»` Բաժանորդային պայմանագրի կողմերն են առանձին հիշատակման ժամանակ:

«Կողմեր»` Բաժանորդային պայմանագրի կողմերն են համատեղ հիշատակման ժամանակ:

«Հայաստանի Հանրապետության օրենսդրություն»` նշանակում է քննարկվող փաստի նկատմամբ կիրառելի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը (այսուհետ նաև` ՀՀ օրենսդրություն)

Վերնագրեր՝ Պայմաններում օգտագործված բոլոր վերնագրերը շարադրված են ընթերցման հարմարության համար և չեն կարող ազդել Պայմանների մեկնաբանության վրա:

 

3. Բաժանորդային պայմանագիրը

3.1. Պայմանները հանդիսանում են Օպերատորի` մատուցվող Ծառայությունների հրապարակային առաջարկ (օֆերտա), որը Բաժանորդ դառնալու ցանկություն ունեցող անձի կողմից այն ընդունելու (ակցեպտավորելու) պահից հանդիսանում է Բաժանորդի և Օպերատորի միջև կնքված և պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագիր (Բաժանորդային պայմանագիր):

3.2. Բաժանորդային պայմանագիրը ընդունվում (ակցեպտավորվում) է սույն Պայմաններում սահմանված ձևով ու կարգով ստորագրված Դիմումը Օպերատորին ներկայացնելու եղանակով:

Բաժանորդային պայմանագիրը բաղկացած է Դիմումից, ինչպես նաև Օպերատորի կողմից Վաճառքի և սպասարկման սրահներում և/կամ Պաշտոնական վեբ կայքում զետեղված սույն Պայմաններից, Սակագնային պլանից/փաթեթից, Ծառայությունների մատուցման այլ պայմաններից:

3.3. Բաժանորդը կարող է ընդունել (ակցեպտավորել) սույն հրապարակային առաջարկը (օֆերտան) նաև էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով բաժանորդագրման կարգը, պայմաններն ու առանձնահատկությունները սահմանվում են Օպերատորի կողմից և հրապարակվում են Պաշտոնական վեբ կայքում և ներկայացվում Վաճառքի և սպասարկման սրահներում:

3.4. Վերոհիշյալ նորմերի և փաստաթղթերի միջև տարընթերցումների և/կամ հակասությունների առկայության դեպքում համապատասխան փաստաթղթերի դրույթները կիրառվում են հետևյալ գերակայությամբ` (1) Դիմում, (2) սույն Պայմաններ, (3) Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահներում և Պաշտոնական վեբ կայքում զետեղված Ծառայությունների մատուցման այլ պայմաններ, որոնք նախատեսված չեն սույն Պայմաններում:

3.5. Բաժանորդային պայմանագիրը գործում է Դիմումը ներկայացնելու պահից:

3.6. Բաժանորդային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

3.7. Բաժանորդն իրավունք չունի Օպերատորից ստացված Ծառայությունները վերավաճառել այլ անձանց կամ օգտագործել Ծառայություններն էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման նպատակներով:

3.8. Բաժանորդը պարտավոր է կատարել Պայմանների, Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահներում և/կամ Պաշտոնական վեբ կայքում զետեղված Ծառայությունների մատուցման այլ պայմանների, որոնք նախատեսված չեն սույն Պայմաններում, պահանջները և հետևել դրանց փոփոխություններին:

3.9. Օպերատորի գովազդը կամ Ծառայությունների այլ կերպ ներկայացումը սույն Պայմանների և որևէ Սակագնային պլանի/փաթեթի պայմանների համաձայն Ծառայություններին բաժանորդագրվելու հրապարակային օֆերտան (առաջարկը) ընդունելու (ակցեպտավորելու) և Բաժանորդային պայմանագիր կնքելու հրավեր է:

3.10. Այն ամենն ինչը կարգավորված չէ Դիմումով, սույն Պայմաններով, ինչպես նաև Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահներում և/կամ Պաշտոնական վեբ կայքում զետեղված Ծառայությունների մատուցման այլ պայմաններով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3.11. Համատեղ մատուցվող ծառայություններ ստանալու նպատակով Դիմում ներկայացնելով և Բաժանորդային պայմանագիր կնքելով Բաժանորդը անվերապահորեն ընդունում է նաև Համատեղ մատուցվող ծառայություններ մատուցելու նպատակով Օպերատորի կողմից նշված երրորդ անձի ծառայությունների մատուցման պայմանները:

4. Պահանջվող փաստաթղթերը

4.1. Բաժանորդային պայմանագիր կնքելու համար Բաժանորդ դառնալու ցանկություն ունեցող անձի կողմից Դիմումի հետ մեկտեղ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1. ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձը պետք է ներկայացնի`

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթուղթ,
  • նոտարական կարգով հաստատված լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից (լիազորագրի նոտարական հաստատման պահանջը չի գործելու, եթե Բաժանորդը տալիս է լիազորագիրը Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահում, Օպերատորի աշխատակցի ներկայությամբ, որի համար Օպերատորի աշխատակիցը պետք է համապատասխան գրառում կատարի լիազորագրի վրա, հաստատելով այն  տվյալ Վաճառքի և սպասարկման սրահի դրոշմակնիքով),
  • Օպերատորի պահանջի դեպքում` Բաժանորդի այն տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, որտեղ պետք է տեղադրվի Սարքը և մատուցվեն Ծառայությունները:

 

1.1.   ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձը պետք է ներկայացնի`

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթուղթ,
  • ՀՀ տարածքում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  • նոտարական կարգով հաստատված լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից (լիազորագրի նոտարական հաստատման պահանջը չի գործելու, եթե Բաժանորդը տալիս է լիազորագիրը Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահում, Օպերատորի աշխատակցի ներկայությամբ, որի համար Օպերատորի աշխատակիցը պետք է համապատասխան գրառում կատարի լիազորագրի վրա, հաստատելով այն  տվյալ Վաճառքի և սպասարկման սրահի դրոշմակնիքով),
  • Օպերատորի պահանջի դեպքում`Բաժանորդի այն տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, որտեղ պետք է տեղադրվի Սարքը և մատուցվեն Ծառայությունները:

 

2. Իրավաբանական անձը պետք է ներկայացնի`

  • պետական գրանցման վկայականի պատճենը` հաստատված իրավաբանական անձի կնիքով (եթե իրավաբանական անձն ունի կնիք) կամ լիազորված անձի ստորագրությամբ,
  • հարկ վճարողի հաշվառման համարը (եթե չի նշված պետական գրանցման վկայականում),
  • իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերը,
  • Օպերատորի պահանջի դեպքում` Բաժանորդի այն տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, որտեղ պետք է տեղադրվի Սարքը և մատուցվեն Ծառայությունները:

 

3. Անհատ ձեռնարկատերը պետք է ներկայացնի`

  • պետական գրանցման վկայականի պատճենը` հաստատված իր կնիքով (եթե ունի կնիք) կամ անհատ ձեռնարկատիրոջ (լիազորված անձի) ստորագրությամբ,
  • հարկ վճարողի հաշվառման համարը (եթե չի նշված պետական գրանցման վկայականում),
  • անհատ ձեռնարկատիրոջ անձը հաստատող փաստաթուղթը կամ իր անունից հանդես եկող անձի լիազորությունները և անձը հաստատող փաստաթուղթը,
  • Օպերատորի պահանջի դեպքում Բաժանորդի այն տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, որտեղ պետք է տեղադրվի Սարքը և մատուցվեն Ծառայությունները:

 

4.2. Օպերատորի կողմից որոշ գործառույթ (գործառույթներ) հայցելու դեպքում Բաժանորդները պետք է ներկայացնեն.

1. ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն`

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթուղթ,
  • նոտարական կարգով հաստատված լիազորագիր (լիազորագրի նոտարական հաստատման պահանջը չի գործելու, եթե Բաժանորդը տալիս է լիազորագիրը Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահում, Օպերատորի աշխատակցի ներկայությամբ, որի համար Օպերատորի աշխատակիցը պետք է համապատասխան գրառում կատարի լիազորագրի վրա, հաստատելով այն  տվյալ Վաճառքի և սպասարկման սրահի դրոշմակնիքով) և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից:

 

2. Իրավաբանական անձը պետք է ներկայացնի`

  • իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի լիազորությունները և անձը  հաստատող փաստաթղթերը:

 

3. Անհատ ձեռնարկատերը պետք է ներկայացնի`

  • անհատ ձեռնարկատիրոջ անձը հաստատող փաստաթուղթը կամ իր անունից հանդես եկող անձի լիազորությունները և անձը հաստատող փաստաթուղթը:

 

4.3. Բաժանորդի կողմից Օպերատորին ներկայացված փաստաթղթերով հավաստվող տվյալների փոփոխության դեպքում, Բաժանորդը պարտավոր է 30 (երեսուն) օրվա ընթացքում այդ մասին հայտնել Օպերատորին և ներկայացնել գործող տվյալները հավաստող փաստաթղթերը:

4.4. Անհրաժեշտության դեպքում՝ Օպերատորի պահանջով, Բաժանորդը և/կամ նրա լիազորված անձը պետք է ներկայացնեն նաև Օպերատորի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:

5. Ծառայությունների մատուցման կարգը և բաժանորդագրումը

5.1. Բաժանորդային պայմանագիր կնքելու համար Բաժանորդը ներկայացնում է Օպերատորին Դիմում իրեն Ծառայություններ մատուցելու վերաբերյալ, Դիմումում հստակ նշելով նախընտրած Ծառայությունների ցանկը, Սակագնային պլանները/փաթեթները:

5.2. Դիմումի հետ մեկտեղ ներկայացվում են համապատասխան Պահանջվող փաստաթղթերը:

5.3. Դիմումի, ինչպես նաև նրան կից կնքվող փաստաթղթերի, այդ թվում նաև անվանափոխության, լուծման և այլ նմանատիպ դիմումների ձևը և բովանդակությունը սահմանում է Օպերատորը:

5.4. Դիմումը պետք է ստորագրված լինի Բաժանորդի կողմից կամ նրա լիազորված անձի կողմից:

5.5. Բաժանորդը Դիմումը կարող է ներկայացնել Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահ, կամ Օպերատորի կողմից հանդես գալու իրավունք ունեցող անձին, կամ լրացնել էլեկտրոնային եղանակով Պաշտոնական վեբ կայքում:

5.6. Բաժանորդը, ներկայացնելով Դիմումը, նշում է Օպերատորի կողմից հայտարարված այն Սակագնային պլանը/փաթեթը, որի պայմաններով նա ցանկանում է ստանալ Ծառայությունները, ինչպես նաև Օպերատորի կողմից ներկայացված սարքերից ընտրում է այն սարքը, որի միջոցով մատուցվելու են Ծառայությունները:

5.7. Օպերատորն իրավունք ունի մերժել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե մերժումը պայմանավորված է Օպերատորի Տեխնիկական հնարավորությունների բացակայությամբ, այդ թվում նաև այն դեպքում, երբ Դիմումում նշված Ծառայությունների մատուցման աշխարհագրական տարածքը դուրս է Ցանցի հասանելիության տարածքի սահմաններից կամ պահանջում է չհիմնավորված ծախսեր, ինչպես նաև այն դեպքում, երբ Բաժանորդը Դիմումի հետ մեկտեղ չի ներկայացրել Պահանջվող փաստաթղթերը:

5.71. Օպերատորն իրավունք ունի նաև մերժել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Ծառայությունների մատուցման ցանկալի հասցեում մեկ այլ Բաժանորդային պայմանագրի շրջանակներում արդեն մատուցված Ծառայությունների դիմաց կան չմարված պարտավորություններ և այդ անձինք ունեն ընդհանուր տնտեսական շահ:

5.8. Դիմումի մերժման մասին Օպերատորը 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Բաժանորդին: Օպերատորը Բաժանորդին մերժման մասին ծանուցում է հեռախոսային կապի միջոցով կամ էլեկտրոնային փոստով, որը Բաժանորդը նշել է Դիմումի մեջ կամ գրավոր ձևով: Գրավոր ձևով մերժման մասին ծանուցումն Օպերատորը հանձնում է Բաժանորդին իր Վաճառքի և սպասարկման սրահում կամ փոստով`Բաժանորդի կողմից Դիմումում նշված հասցեով:

Դիմումի մերժման ծանուցումը ներկայացնելու պահից Բաժանորդային պայմանագիրը համարվում է լուծված:

5.9. Օպերատորի կողմից Ծառայությունների մատուցումը պահանջում է Բաժանորդի տարածքում Սարքի տեղադրում: Տեխնիկական հնարավորությունների առկայության և սույն Պայմանների պահանջները բավարարելու դեպքում Բաժանորդի կողմից Դիմումը և Պահանջվող փաստաթղթերն Օպերատորին ներկայացնելու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում Օպերատորը պարտավոր է Բաժանորդի տարածքում տեղադրել համապատասխան Սարքը և միացնել Ցանցին:

5.10. Եթե Բաժանորդն ունի Օպերատորի պահանջներին համապատասխանող սարք, որով ըստ Օպերատորի մասնագետների հնարավոր կլինի օգտվել Օպերատորի կողմից մատուցվող Ծառայություններից, ապա Բաժանորդի ցանկությամբ, Տեխնիկական հնարավորությունների առկայության և սույն Պայմանների պահանջները բավարարելու դեպքում Բաժանորդի կողմից Դիմումը և Պահանջվող փաստաթղթերն Օպերատորին ներկայացնելու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում Օպերատորը պարտավոր է համապատասխան ցանցային միացումները ապահովելով միացնել Բաժանորդի սարքը Ցանցին:

5.11. Սույն Պայմանները և որոշ այլ փաստաթղթեր, որոնց Բաժանորդը կարող է ծանոթանալ և ձեռք բերել Պաշտոնական վեբ կայքից, Բաժանորդի կողմից գրավոր չպահանջելու դեպքում թղթային տարբերակով վերջինիս չեն տրամադրվում:

5.12. Բաժանորդն իրավունք ունի Օպերատորի կողմից սահմանված կարգով փոփոխելու նախընտրած Ծառայությունների ցանկը, Սակագնային պլանները/փաթեթները (բացառությամբ Օպերատորի Պաշտոնական վեբ կայքում զետեղված Ծառայությունների մատուցման այլ պայմաններով սահմանված դեպքերի)` ներկայացնելով համապատասխան դիմումը և Պահանջվող փաստաթղթերը, պայմանով, որ այդպիսի պահանջ ներկայացնելու պահին Բաժանորդը Օպերատորի նկատմամբ չի ունենա չմարված պարտք:

5.13. Բաժանորդային պայմանագրի գործողության ավարտից հետո Բաժանորդը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել Օպերատորին վերջինիս կողմից տրամադրված Սարքը:

5.14. Ֆիքսված հեռախոսակապի ծառայությունը մատուցելու նպատակով ֆիքսված հեռախոսակապի ցանցում Բաժանորդին նույնականացնելու համար Օպերատորն իր համարային ռեսուրսներից տրամադրում է Բաժանորդին Հեռախոսահամար:

5.15. Օպերատորն իրավունք ունի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախօրոք տեղեկացնելով Բաժանորդին, փոփոխել վերջինիս Հեռախոսահամարը: 

6.  Սարքի օգտագործման պայմանները

6.1. Այն դեպքում, երբ Ծառայությունների մատուցման նպատակով Սարքը տրամադրվում է Բաժանորդին Օպերատորի կողմից, Սարքի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է Օպերատորին, իսկ Բաժանորդը ձեռք է բերում Սարքի օգտագործման իրավունք: Բաժանորդն իրավունք չունի Սարքը կամ դրա նկատմամբ օգտագործման իրավունքը փոխանցել երրորդ անձանց: Բաժանորդը պարտավոր է Սարքն օգտագործել միայն Դիմումով և Պայմաններով սահմանված նպատակներին ու կարգին համապատասխան: Սարքը և դրա տեղադրման համար նախատեսված մալուխը, ինչպես նաև   այլ տեխնիկական միջոցները Բաժանորդին են հանձնվում հանձնման-ընդունման ակտով:

6.2. Բաժանորդը պարտավոր է ապահովել Սարքի պահպանությունը, ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցներ, Սարքն օգտագործել Օպերատորի, արտադրողի կողմից և այլ կերպ Սարքին ներկայացվող պահանջներին և շահագործման կանոններին համապատասխան:

6.3. Բաժանորդը պատասխանատվություն է կրում Սարքին պատճառված այն վնասի կամ դրա կորստի համար, որն առաջացել է Բաժանորդի մեղքով կամ նրա կողմից Սարքի պահպանության համար բավարար գործողություններ չձեռնարկելու արդյունքում:

6.4. Օպերատորը Սարքի համար պահանջվող տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկությունը հրապարակում է Պաշտոնական վեբ կայքում:

6.5. Բաժանորդը չպետք է իրեն տրամադրված Սարքն օգտագործի անհամատեղելի այլ սարքավորումների հետ կամ որևէ այլ եղանակով, որը կարող է ազդել Օպերատորի ցանցի և/կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա:

6.6. Սարքի տեղադրումը, կարգաբերումը և տեղափոխումը /մատուցվող Ծառայությունների հասցեափոխության դեպքում/ իրականացվում է միայն Օպերատորի մասնագետների կողմից:

6.7. Բաժանորդը պարտավոր է Սարքը օգտագործել միայն այն վայրում, որտեղ այն տեղադրվել և կարգաբերվել է Օպերատորի մասնագետների կողմից` միայն Օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու նպատակով: Օպերատորի գրավոր համաձայնությամբ` Բաժանորդն իրավունք ունի Սարքը ապամոնտաժել և տեղափոխել/տեղաշարժել Օպերատորի հետ համաձայնեցված վայր:

6.8. Բաժանորդային պայմանագրի գործողության ավարտից (լուծումից) հետո Բաժանորդը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Սարքը, Սարքի պատկանելիքները ապամոնտաժել և հանձնել այն Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահ: Այն դեպքում երբ Օպերատորը առարկում է Բաժանորդի կողմից Սարքն ինքնուրույն ապամոնտաժելուն, ապա վերջինս պարտավոր է Բաժանորդային պայմանագրի գործողության ավարտից (լուծումից) հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Օպերատորի մասնագետների համար ստեղծել հնարավորություն Սարքը, Սարքի պատկանելիքները ապամոնտաժելու համար:  

Բաժանորդային պայմանագրի գործողության ավարտից (լուծումից) հետո Բաժանորդը հետ է վերադարձնում Սարքը սարքին վիճակում, հաշվի առնելով բնական մաշվածությունը:

6.9. Օպերատորն իրավունք ունի Բաժանորդի տարածքում Ցանցային միացումներ կատարելու համար Բաժանորդից պահանջելու միացման վճար:

6.10. Օպերատորն իրավունք ունի սահմանելու և կիրառելու հատուկ պայմաններ կամ սահմանափակումներ իր կողմից օգտագործման իրավունքով տրամադրվող Սարքի նկատմամբ:

6.11. Օպերատորը պատասխանատու չէ իր կողմից տրամադրված Սարքի միջոցով Բաժանորդին պատճառված վնասի համար, եթե դա տեղի է ունեցել Բաժանորդի կողմից Սարքն ոչ պատշաճ օգտագործման արդյունքում:

6.12. Սարքի կորստի կամ գողության դեպքում Բաժանորդը պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Օպերատորին:

6.13. Բաժանորդը պատասխանատվություն է կրում իրեն տրամադրված Սարքի միջոցով երրորդ անձանց կողմից Ծառայությունների ցանկացած օգտագործման համար, ինչպես նաև Բաժանորդին տրամադրված Սարքի՝ երրորդ անձանց կողմից ոչ պատշաճ օգտագործման համար: Տվյալ դեպքերում մինչև Սարքի կորստի կամ գողության մասին Օպերատորին պատշաճ տեղեկացումը, տվյալ Սարքն օգտագործող կհամարվի Բաժանորդը:

6.14. Օպերատորը պարտավորվում է Բաժանորդի կողմից Սարքի կորստի կամ գողության մասին պատշաճ ծանուցվելու դեպքում կասեցնել Ծառայությունների մատուցումը` Բաժանորդի կողմից Ծառայությունների կասեցման պահանջ ներկայացնելու պահից:

6.15. Բաժանորդն իրավունք չունի օգտագործել Սարքն այլ սարքերի հետ, որոնք նախատեսված չեն նման օգտագործման համար կամ օգտագործել Սարքն որևէ այլ կերպ, որը կարող է վնաս հասցնել Սարքին, Ցանցին կամ որևէ ձևով ազդել Սարքի և/կամ Ցանցի գործառնության վրա:

6.16. Օպերատորի կողմից Բաժանորդին տրամադրվող Սարքը, ինչպես նաև դրանց պատկանելիքներն ու մասերը և/կամ դրանց վրա Օպերատորի կողմից կատարված ցանկացած փոփոխությունները, բարելավումները, վերանորոգման աշխատանքների արդյունքները Օպերատորի սեփականությունն են և Բաժանորդը չի կարող այն փոխանցել, վարձակալությամբ տրամադրել կամ փոփոխության ենթարկել որևէ կերպ:

6.17. Սարքը հանձնվում է Բաժանորդին և հետ է վերցվում Բաժանորդից Կողմերի միջև կազմված և Բաժանորդային պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հանձնման-ընդունման ակտի հիման վրա:

6.18. Սարքի ոչ պատշաճ օգտագործման, պատահական կորստի, վնասվածքի կամ հափշտակության ռիսկը փոխանցվում է Բաժանորդին` Սարքի հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո:

6.19. Սարքի կորստի, հափշտակության կամ վնասման դեպքում Բաժանորդին նոր Սարքի տրամադրումը հնարավոր է միայն Բաժանորդի կողմից հին Սարքի համար փոխհատուցում վճարելուց հետո:

6.20. Օպերատորը պարտավորվում է անվճար փոխարինել Բաժանորդին տրամադրված Սարքը նոր Սարքով, եթե Օպերատորի կողմից հայտնաբերվել են հին Սարքի արտադրական թերություններ:

6.21. Օպերատորի կողմից Սարքը վերադարձնելու պահանջը ստանալու պահից (նույնիսկ Սարքի ժամանակավոր վերադարձման դեպքում) Բաժանորդը պարտավորվում է անհապաղ դադարեցնել Սարքի օգտագործումը և առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ինքնուրույն վերադարձնել Սարքը և Սարքի պատկանելիքները կամ Օպերատորի մասնագետների համար ստեղծել հնարավորություն Սարքը և Սարքի պատկանելիքները ապամոնտաժելու համար:

6.22. Պայմանների 5.13 և 6.8 կետերում նշված ժամկետում և դեպքում, Բաժանորդը Հանձնման-ընդունման ակտում նշված Սարքը, դրա պատկանելիքները հետ չվերադարձնելու դեպքում, պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Օպերատորին վճարել Հանձնման-ընդունման ակտում նշված Սարքի և դրա պատկանելիքների արժեքը /գումարը/:  

 

7. Ծառայությունների նկարագրությունը

7.1. Օպերատորը մատուցում է Հայաստանի Հանրապետությունում հանրային էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) և հարակից այլ ծառայություններ: Օպերատորը լիազորված է և գործում է «ROSTELECOM», «РОСТЕЛЕКОМ»  «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» բաց բաժնետիրական ընկերության ապրանքային նշանի ներքո:

7.2. Ծառայությունների նկարագրությունը, Ծառայությունների նկատմամբ կիրառելի սակագները, պայմանները և կանոնները սահմանվում են Օպերատորի կողմից: Օպերատորը կարող է որպես մեկ ծառայություն մատուցել ծառայությունների միասնական փաթեթ:

7.3. Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունների, Սակագնային պլանների/փաթեթների առանձնահատկությունները, բնույթը, տեսակը, նկարագրությունը, դրանց նկատմամբ կիրառվող սակագները, զեղչային ու այլ առաջարկները և այլ տեղեկություններ մանրամասնորեն ներկայացվում են Վաճառքի և սպասարկման սրահներում և Պաշտոնական վեբ կայքում:

7.4. Ծառայությունները մատուցվում են Օպերատորի ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում:

7.5. Օպերատորի կողմից սահմանված դեպքերում Ծառայությունները կարող են մատուցվել Օպերատորի և իր կողմից նշված երրորդ անձանց կողմից համատեղ:

7.6. Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները հետևյալն են`

  • «Լայնաշերտ ինտերնետ»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Սարքի կամ Բաժանորդի սարքի Ցանցին միացում, որի միջոցով Բաժանորդը հնարավորություն է ստանում մուտք գործել ինտերնետ առանց Օպերատորի կողմից փոխանցվող տեղեկության բովանդակության վերահսկողության:
  • «Ֆիքսված հեռախոսակապ»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Սարքի կամ Բաժանորդի սարքի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդային ցանցին միացում, ինտերնետի և/կամ հեռախոսացանցի միջոցով ձայնային ազդանշանների փոխանցում (VoIP) տեղական, միջքաղաքային և միջազգային մակարդակներում առանց Օպերատորի կողմից փոխանցվող տեղեկության բովանդակության վերահսկողության:

 

7.7. Օպերատորի և իր կողմից նշված երրորդ անձանց կողմից համատեղ մատուցվող Ծառայությունները հետևյալն են`

  • «Սմարթ հեռուստատեսություն»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Սարքի կամ Բաժանորդի սարքի Ցանցին միացում հեռարձակման կամ վերահեռարձակման ծառայությունների մատուցման նպատակով, որոնց ընթացքում տվյալները փոխանցվում են IP պրոտոկոլի (Internet Protocol) տվյալների փոխանցման ցանցի օգնությամբ: Ծառայությունը մատուցվում է Հեռուստառադիոհեռարձակման/վերահեռարձակման ծառայություն մատուցողի հետ համատեղ:
  • «Օ Թի Թի սմարթ հեռուստատեսություն»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Սարքի կամ Բաժանորդի սարքի Ցանցին կամ ինտերնետ հասանելիությամբ ցանցին միացում հեռարձակման կամ վերահեռարձակման ծառայությունների մատուցման նպատակով, որոնց ընթացքում տվյալները փոխանցվում են IP պրոտոկոլի (Internet Protocol) տվյալների փոխանցման ցանցի օգնությամբ: Ծառայությունը մատուցվում է Հեռուստառադիոհեռարձակման/վերահեռարձակման ծառայություն մատուցողի հետ համատեղ:

7.8. Ծառայությունները մատուցվում են Բաժանորդին օգտագործման իրավունքով տրամադրված Սարքի կամ Բաժանորդի` Օպերատորի կողմից սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխանող սարքի Ցանցին միացման եղանակով:

7.9. Ծառայությունները մատուցվում են կանխավճարային կամ հետվճարային հիմունքներով:

7.10. Ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

7.11. Դառնալով Բաժանորդային պայմանագրի կողմ` Բաժանորդը տալիս է իր համաձայնությունը ստանալու գովազդային, առևտրային և/կամ այլ հաղորդագրություններ Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ այն օպերատորի բջջային ցանցի միջոցով, որի բաժանորդը նա հանդիսանում է և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, որը Բաժանորդը նշել է Դիմումի մեջ: Դրանք ստանալուց հրաժարվելու ցանկության մասին Բաժանորդը պետք է գրավոր տեղեկացնի Օպերատորին:

7.12. Բաժանորդը համաձայն է ստանալ գովազդ Օպերատորի ցանցի միջոցով: Հրաժարվելու դեպքում Բաժանորդը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Օպերատորին:

7.13. Իրավաբանական անձ հանդիսացող Բաժանորդները Օպերատորի հանդեպ պատասխանատվություն են կրում իրենց աշխատակիցների համար այն դեպքում, երբ այդ աշխատակիցները դարձել են Բաժանորդ իրավաբանական անձ հանդիսացող Բաժանորդի կորպորատիվ փաթեթի ներքո:

8. Ծառայությունների մատուցման կարգը (ռեժիմը)

8.1. Այլ բան սահմանված չլինելու դեպքում Օպերատորը Ծառայությունները մատուցում է շուրջօրյա (շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ) ռեժիմով՝ առանց ընդհատումների:

8.2. Օպերատորը մատուցում է Ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Օպերատորին տրված լիցենզիաներին և թույլտվություններին համապատասխան:

8.3. Օպերատորը պարտավորվում է ձեռնարկել իրեն հասանելի բոլոր անհրաժեշտ միջոցները Ծառայությունների անխափան մատուցումն ապահովելու նպատակով:

Այնուամենայնիվ, Բաժանորդը սույնով ընդունում է, որ Ծառայությունների մատուցումը և դրանց որակը կախված է ոչ միայն Օպերատորից, այլ նաև Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, որոնց համար Օպերատորը պատասխանատվություն չի կրում:

8.4. Մատուցվող Ծառայությունների որակը և ծավալը կարող է սահմանափակվել Օպերատորի կողմից` սույն Պայմանների և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոնների համաձայն:

8.5. Ծառայությունների մատուցումը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և/կամ տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացման ժամանակ, որի մասին, հնարավորության դեպքում, Օպերատորը պետք է տեղեկացնի Բաժանորդներին հրապարակային հայտարարություններ անելու միջոցով:

8.6. Ծառայությունների մատուցումը կարող է ընդհատվել կամ Ծառայությունների որակը կարող է վատթարանալ տեխնիկական խափանումների դեպքում: Օպերատորը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ առաջացած տեխնիկական խափանումները ողջամիտ ժամկետում վերացնելու համար:

8.7. Ցանցի վերանորոգման, ընդլայնման, ամրապնդման և/կամ պրոֆիլակտիկ աշխատանքների կատարմամբ պայմանավորված՝ Օպերատորը, նախապես Պաշտոնական վեբ կայքում համապատասխան տեղեկություն զետեղելուց և/կամ իր կողմից ընդունելի այլ ձևով Բաժանորդին ծանուցելուց հետո, իրավունք ունի ժամանակավորապես դադարեցնել Ծառայությունների մատուցումը:

Սակայն նման դեպքերում Ծառայությունների մատուցման դադարեցումը չի կարող տևել ավելի, քան 24 (քսանչորս) ժամ 1 (մեկ) ամսվա ընթացքում:

8.8. Այն դեպքում, երբ Ծառայությունների մատուցման ռեժիմը խախտվում է Պայմանների 8.7 կետում նշված հանգամանքներից տարբերվող հանգամանքներով, Բաժանորդը խափանման կամ անսարքության մասին հայտնում է Օպերատորին` զանգահարելով Զանգերի կենտրոն կամ գրավոր ձևով դիմելով Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահ:

Այդ դեպքում Օպերատորը պարտավոր է Բաժանորդի կողմից խափանման կամ անսարքության մասին տեղեկությունը հայտնելուց հետո ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները:

8.9. Ցանկացած դեպքում Ծառայությունների մատուցման թերությունները վերացնելու նպատակով Բաժանորդը պարտավոր է թույլ տալ Օպերատորի ներկայացուցչին աշխատել Ցանցի, Սարքի, այլ uարքավորումների վրա, uահմանաբաժան կետի վրա, Ցանցին, Սարքին, հեռախոuացանցին կամ ինտերնետային ցանցին միացված լարերի և վերջնակետային սարքավորումների վրա:

8.10. Ծառայությունների մատուցման թերությունների վերացման ծախսերը կրում է Բաժանորդը, եթե թերություններն առաջացել են Բաժանորդի մեղքով:

9. Կողմերի հավաստիացումները, իրավունքներն ու պարտականությունները

9.1. Կնքելով Բաժանորդային պայմանագիրը Կողմերը հաստատում ու հավաստիացնում են, որ՝

  • ունեն Բաժանորդային պայմանագիրը կնքելու և դրա պայմաններն ու դրույթները կատարելու համար անհրաժեշտ բոլոր լիազորություններն ու իրավասությունները:
  • Բաժանորդային պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով ստորագրված և իրավաբանական ուժ ունի Կողմերի համար:
  • պատշաճ կերպով կատարվել են բոլոր անհրաժեշտ իրավական գործողությունները, որոնցով Կողմերին իրավունք կվերապահվի իրագործել Բաժանորդային պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտավորությունները:

9.2. Ի կատարումն Բաժանորդային պայմանագրի դրույթների Օպերատորը պարտավորվում է`

9.2.1. Ծառայություններից օգտվելու նպատակով հատկացնել Բաժանորդին Սարքը և կատարել համապատասխան ցանցային միացումներ,

9.2.2. Սահմանված կարգով Բաժանորդին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն` Օպերատորի ցանցի հասանելիության, Տեխնիկական հնարավորությունների, Բաժանորդի կողմից ընտրված Սակագնային պլանով/փաթեթով նախատեսված Ծառայությունների առանձնահատկությունների, հատկանիշների, Ծառայությունների մատուցման պայմանների, մատուցված Ծառայությունների ծավալի և Անձնական հաշվի մնացորդի մասին,

9.2.3. Տեխնիկական հնարավորությունների սահմաններում ապահովել Ծառայություններից օգտվելու Բաժանորդի հնարավորությունը,

9.2.4. Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իր կողմից մատուցվող Ծառայությունների պատշաճ որակը ապահովելու համար,

9.2.5. Հանրության համար հասանելի դարձնել մատուցվող Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը,

9.2.6. Սահմանված կարգի համաձայն Բաժանորդի կողմից ներկայացված գրավոր պահանջով տրամադրել տվյալ Բաժանորդին մատուցված Ծառայությունների վերծանումները, որի համար Օպերատորը կարող է սահմանված կարգով գանձել ծառայության վճար:

9.3. Օպերատորն իրավունք ունի`

9.3.1. Ինքնուրույն սահմանել և ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Պայմանները, Ծառայությունների ցանկը, Սակագնային պլանները/փաթեթները, դրանց մատուցման պայմանները, կանոնները և սակագները,

9.3.2. Սահմանափակումներ կիրառել Ծառայությունների ծավալների նկատմամբ` ելնելով տեխնիկական անհրաժեշտությունից,

9.3.3. Լրացուցիչ ծառայությունների համար Բաժանորդից պահանջել առանձին վճար:

9.3.4. Առանց որևէ ծանուցման, միակողմանի կարգով հրաժարվել Բաժանորդային պայմանագիրը կատարելուց, կասեցնելով Ծառայությունների մատուցումը, եթե Բաժանորդը չի վճարում իրեն մատուցված Ծառայությունների համար նախքան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15 (տասնհինգը) ներառյալ կամ խախտում է Բաժանորդային պայմանագրի այլ դրույթները: Ընդ որում Բաժանորդային պայմանագիրը կհամարվի լուծված (դադարեցված)` Բաժանորդի կողմից Բաժանորդային պայմանագրի հիման վրա Օպերատորի հանդեպ ունեցած ողջ պարտավորությունները, ներառյալ պարտքի մարման պարտավորությունը, կատարելուց և Սարքը պատշաճ կերպով հանձնման-ընդունման ակտով Օպերատորին հանձնելուց հետո,

9.3.5. Բաժանորդի կողմից Բաժանորդային պայմանագրի պայմանների ու դրույթների խախտման դեպքում միակողմանի հրաժարվել Բաժանորդային պայմանագրից և ապամոնտաժել իր կողմից տեղադրված մալուխներն ու Սարքը,

9.3.6. Նախօրոք համաձայնեցնելով Բաժանորդի հետ՝ վերջինիս տարածքում ցանցային միացումներ կատարելու համար պահանջել միացման վճար: Միացման վճարը կարող է գանձվել Բաժանորդից այն դեպքում, եթե Օպերատորի կողմից օգտագործված նյութերի քանակը և կատարված աշխատանքների ծավալը գերազանցում են Օպերատորի կողմից սահմանված նորմերը,

9.3.7. Բաժանորդի կողմից Բաժանորդային պայմանագրի խախտման դեպքում կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ,

9.3.8. Առանց Բաժանորդին նախօրոք ծանուցելու միակողմանիորեն լուծել Բաժանորդային պայմանագիրը, եթե կնքվել է Բաժանորդային պայմանագիր, սակայն Բաժանորդային պայմանագրի կնքման օրվանից հաշված 1 (մեկ) ամսվա ընթացքում Օպերատորից անկախ հանգամանքներով պայմանավորված Բաժանորդի տարածքում Սարք չի տեղադրվել և/կամ Բաժանորդին Ծառայություններ չեն մատուցվել:

9.4. Ի կատարումն Բաժանորդային պայմանագրի դրույթների Բաժանորդը պարտավորվում է`

9.4.1. Կատարել Օպերատորի կողմից սահմանված ու հրապարակված Պայմանների, կանոնների պահանջները և հետևել դրանց ընթացքին,

9.4.2. Օպերատորի կողմից սահմանված կարգով վճարել մատուցված Ծառայությունների դիմաց, իսկ Օպերատորի կողմից նախատեսված լինելու դեպքերում կատարել երաշխիքային դեպոզիտի վճարում կամ կանխավճար,

9.4.3. Ծառայություններից օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Բաժանորդային պայմանագրին և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոններին ու պահանջներին համապատասխան` չխախտելով երրորդ անձանց իրավունքները,

9.4.4. Զերծ մնալ սույն Պայմաններին հակասող ցանկացած եղանակով Օպերատորի մատուցած Ծառայություններն օգտագործելուց,

9.4.5. Չօգտագործել մատուցվող Ծառայություններն այլ անձանց համանման ծառայությունների մատուցման համար, չվերավաճառել Ծառայությունները, կամ տրամադրել այլ անձանց որևէ իրավունքով,

9.4.6. Չփոխանցել երրորդ անձանց Բաժանորդային պայմանագրով ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները՝ առանց Օպերատորի գրավոր համաձայնության,

9.4.7. Չօգտագործել Սարքն այլ սարքերի հետ, որոնք նախատեսված չեն նման օգտագործման համար կամ օգտագործել Սարքն որևէ այլ կերպ, որը կարող է վնաս հասցնել Սարքին, Ցանցին կամ որևէ ձևով ազդել Սարքի և/կամ Ցանցի գործառնության վրա,

9.4.8. Օպերատորի կողմից տրամադրված Սարքը պահպանել պատշաճ և սարքին վիճակում, Սարքին վերաբերվել խնամքով, զերծ մնալ Սարքի ոչ պատշաճ օգտագործումից,

9.4.9. Սարքը չտեղափոխել առանց Օպերատորի թույլտվության և Սարքը օգտագործել այն տարածքում որտեղ այն տեղադրվել և կարգաբերվել է Օպերատորի մասնագետների կողմից,

9.4.10. Բաժանորդային պայմանագրի լուծման (դադարեցման) դեպքում, անկախ լուծման (դադարեցման) պատճառներից, 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Սարքը, Սարքի պատկանելիքները ապամոնտաժել և հանձնել այն Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահ: Այն դեպքում, երբ Օպերատորը առարկում է Բաժանորդի կողմից Սարքն ինքնուրույն ապամոնտաժելուն, ապա վերջինս պարտավոր է Բաժանորդային պայմանագրի գործողության ավարտից (լուծումից) հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Օպերատորի մասնագետների համար ստեղծել հնարավորություն Սարքը, Սարքի պատկանելիքները ապամոնտաժելու համար,

9.4.11. Օպերատորի կողմից ներկայացված հաշիվներում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում Հաշվետու ամսվա ավարտից 5 (հինգ) օրվա ընթացքում հայտնել այդ անհամապատասխանությունների մասին Օպերատորին, վիճարկելով հաշիվը: Վերոհիշյալ ժամկետի ավարտից հետո Բաժանորդը չի կարող այլևս վիճարկել Հաշվետու ամսվա համար Օպերատորի կողմից ներկայացված հաշիվը,

9.4.12. Անհապաղ տեղեկացնել Օպերատորին Սարքի կորստի կամ հափշտակման մասին` Օպերատորին ներկայացնելով Սարքի նկատմամբ իրավունքները և Բաժանորդի (լիազորված անձի) ինքնությունը հաստատող փաստաթղթեր:

9.5. Բաժանորդն իրավունք ունի`

9.5.1. Տեխնիկական հնարավորության սահմաններում ստանալ Ծառայությունները, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ առաջարկվող Ծառայությունների, կիրառվող Սակագնային պլանների/փաթեթների, մատուցված Ծառայությունների տեսակի, ծավալի, արժեքի, գանձված գումարների և Անձնական հաշվի ընթացիկ մնացորդի մասին,

9.5.2. Օպերատորի կողմից սահմանված կարգին համապատասխան փոփոխել իրեն մատուցվող Ծառայությունների ցանկը և Սակագնային պլանները/փաթեթները,

9.5.3. Օպերատորի կողմից սահմանված կարգին համապատասխան ստանալ իրեն մատուցված Ծառայությունների վերծանումները: Ընդ որում Ֆիքսված հեռախոսակապի մուտքային զանգերի վերծանումը Բաժանորդը կարող է ստանալ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում,

9.5.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Օպերատորի կողմից սահմանված կանոններով նախատեսված դեպքերում և Տեխնիկական հնարավորության սահմաններում հրաժարվել Օպերատորի կողմից Ցանցի միջոցով տարածվող գովազդային և/կամ տեղեկատվական հաղորդագրությունների ստացման հնարավորությունից,

9.5.5. Գրավոր տեղեկացնելով Օպերատորին՝ միակողմանիորեն հրաժարվել Բաժանորդային պայմանագրից` վճարելով մինչև Բաժանորդային պայմանագրի լուծման օրը իրեն մատուցված Ծառայությունների համար, ինչպես նաև Բաժանորդային պայմանագրի միակողմանի լուծման համար Օպերատորի կողմից նախատեսված այլ վճարումները (տույժերը, տուգանքները, հրաժարագինը), եթե այդպիսիք առկա են:

10. Ծառայությունների արժեքը և վճարումների կարգը

10.1. Ծառայությունների տեսակի, արժեքի և բնութագրի վերաբերյալ տեղեկությունները զետեղված են Օպերատորի Պաշտոնական վեբ կայքում, Վաճառքի և սպասարկման սրահներում:

10.2. Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Բաժանորդի կողմից ընտրված Սակագնային պլանի/փաթեթի համար Օպերատորի կողմից սահմանված սակագները, որոնք հրապարակված են Օպերատորի Պաշտոնական վեբ կայքում և ներկայացված են Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահներում:

10.3. Կախված Սակագնային պլանից/փաթեթից, Ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն կանխավճարային կամ հետվճարային եղանակով, ինչպես նաև կարող է պահանջվել երաշխիքային դեպոզիտ կամ այլ ապահովություն:

10.4. Կանխավճարային եղանակով Ծառայությունների դիմաց վճարելու դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից Ծառայությունները մատուցվում են Անձնական հաշվում առկա միջոցների և Օպերատորի կողմից սահմանված ժամկետի սահմաններում:

10.5. Կանխավճարային եղանակով Ծառայությունների դիմաց վճարելու դեպքում մատուցված Ծառայություններին համապատասխանող գումարները ուղղակիորեն նվազեցվում են Անձնական հաշվի մնացորդից և Օպերատորն ապահովում է հնարավորություն Անձնական հաշվի մնացորդն էլեկտրոնային կամ այլ եղանակով ստուգելու համար:

10.6. Բաժանորդը կատարում է կանխավճարները Սակագնային պլանով/փաթեթով նախատեսված ժամկետներում:

10.7. Կանխավճարների ստացման գործընթացը հեշտացնելու նպատակով, Օպերատորը կարող է թողարկել կանխավճարային (վերալիցքավորման) քարտեր կամ թույլատրել վճարման այլ եղանակներ:

10.8. Օպերատորն իր հայեցողությամբ կարող է Ծառայություններ մատուցել Բաժանորդին հետվճարային (ապառիկ) հիմունքներով, և նման Ծառայություններից օգտվելու դեպքում Բաժանորդը պարտավոր է սահմանված ժամկետում վճարել մատուցված Ծառայությունների համար հաշվարկված գումարները:

10.9. Օպերատորն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Ծառայությունների մատուցման արժեքը, ինչպես նաև Սակագնային պլանները/փաթեթները: Արժեքի բարձրացման դեպքում Օպերատորը պարտավոր է ոչ ուշ, քան 30 (երեսուն) օր առաջ մինչև բարձրացված արժեքով Ծառայություններ մատուցելը, իսկ արժեքի իջեցման դեպքում ոչ ուշ, քան 1 (մեկ) օր առաջ մինչև իջեցված արժեքով Ծառայություններ մատուցելը, այդ մասին տեղեկություն զետեղել Պաշտոնական վեբ կայքում, Վաճառքի և սպասարկման սրահներում և/կամ ՀՀ-ում 3000 (երեք հազար) տպաքանակ ունեցող առնվազն մեկ թերթում հրապարակային հայտարարություն տալու և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցել Բաժանորդներին:

10.10. Բաժանորդին մատուցված Ծառայությունների տեսակը, ծավալը, արժեքը հաշվառվում է Բիլինգային համակարգի միջոցով:

10.11. Օպերատորը մինչև Հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5 (հինգը) իր Վաճառքի և սպասարկման սրահներում, Պաշտոնական վեբ կայքի Բաժանորդների անհատական պատուհաններում, ինչպես նաև իր Պաշտոնական վեբ կայքում բերված գործակալներին տեղեկություն կտրամադրի Բաժանորդին մատուցված Ծառայությունների համար վճարման ենթակա գումարի չափի մասին: Բաժանորդի կողմից Դիմումում հատուկ նշելու դեպքում մատուցված Ծառայությունների հաշիվը կարող է ներկայացվել գրավոր, հաշիվ-ապրանքագրի ձևով:

10.12. Բաժանորդի համար մատուցված Ծառայությունների դիմաց ամսական վճարման ենթակա գումարի հիմք է հանդիսանում Օպերատորի Բիլինգային համակարգի հաշվարկը, որի հիման վրա կարող է տրամադրվել հաշիվ-ապրանքագիր կամ այլ հաշվարկային փաստաթուղթ:

10.13. Եթե այլ բան սահմանված չէ Սակագնային փաթեթի նկարագրությամբ, Բաժանորդը պարտավոր է ինքնուրույն ճշտել վճարման ենթակա գումարը և Հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա մինչև 15-ը ներառյալ վճարել Օպերատորի կողմից Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված գումարը` անկախ այն հանգամանքից Բաժանորդը տվյալ ամիս օգտվել է Ծառայություններից, թե` ոչ: Բաժանորդը կարող է վճարումը կատարել անկանխիկ: Անկանխիկ վճարումը պետք է կատարվի Օպերատորի կողմից Պաշտոնական վեբ կայքում նշված բանկային հաշվեհամարին կամ առցանց էլեկտրոնային վճարային համակարգերի կամ Օպերատորի գործակալների միջոցով: Օպերատորի գործակալների մասին տեղեկությունը, որոնց միջոցով Բաժանորդը կարող է կատարել անկանխիկ վճարումը, հրապարակվում է Պաշտոնական վեբ կայքում:

10.14. Սակագնային պլանով նախատեսված լինելու կամ Բաժանորդի կողմից պատվիրված լինելու դեպքում հաշիվները փոստով կամ էլեկտրոնային փոստով առաքվում են Բաժանորդին:

10.15. Որոշակի Ծառայություններ մատուցելու համար Օպերատորը կարող է պահանջել կանխավճար, գումարային դեպոզիտ կամ բանկային երաշխիք և/կամ միացման վճար:

10.16. Բաժանորդը պարտավոր է ստուգել և Օպերատորին գրավոր հայտնել ամսական հաշիվներում տեղ գտած անհամապատասխանությունների մասին մինչև մատուցված Ծառայությունների համար վճարում կատարելը: Բաժանորդը, վճարելով մատուցված Ծառայությունների համար, հաստատում է այն, որ Օպերատորի կողմից ներկայացված հաշիվը չի վիճարկում:

10.17. Օպերատորը Բաժանորդի հաշվի, ինչպես նաև նրան մատուցված Ծառայությունների վերաբերյալ տեղեկությունը պարտավոր չէ պահպանել 1 (մեկ) տարուց ավելի, որից հետո Օպերատորը կարող է մերժել Բաժանորդին նրա հաշվի կամ նրան մատուցված Ծառայությունների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը:

10.18. Բաժանորդի վճարման պարտավորությունը համարվում է կատարված վճարման ենթակա գումարը Օպերատորի Բիլինգային համակարգ մուտքագրման պահից:

Բանկային վճարումները, ինչպես նաև Օպերատորի գործակալների միջոցով կատարված վճարումները, արտացոլվում են Օպերատորի Բիլինգային համակարգում մինչև վճարման կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը:

Բաժանորդի օգտին վճարում կատարող ցանկացած անձ համարվում է Բաժանորդի կողմից վճարման համար պատշաճ կերպով լիազորված և այդ լիազորության իրականացման նպատակով վերջինի անունից և համար գործող:

10.19. Միայն Բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա Օպերատորը լիազորվում է ուղղումներ կատարելու սխալ վճարումներում, ներառյալ սխալ վճարման փոխանցումը Բաժանորդի հաշվից ճիշտ հասցեատիրոջը: Օպերատորը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով Բաժանորդի կրած վնասների համար:

10.20. Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով` մատուցված որոշ ծառայությունների համար Բաժանորդից գանձվող գումարները կարող են Անձնական հաշվում արտացոլվել ուշացումով:

10.21. Օպերատորն իրավունք ունի օգտագործելու Բաժանորդի կողմից վճարված երաշխիքային դեպոզիտի գումարը Բաժանորդի ժամկետանց պարտքերը մարելու համար:

10.22. Բաժանորդային պայմանագրի շրջանակներում ընտրված բոլոր սակագնային փաթեթների հաշվառումը Բիլինգային համակարգում իրականացվում է մեկ անձնական հաշվով և մեկ ընդհանուր հաշվեկշռով:

Սա նշանակում է, որ առանձին սակագնային փաթեթի կամ ծառայության մակարդակում հաշվառում չի իրականացվում, և մատուցված ծառայությունների դիմաց հաշվեգրումները նվազեցնում են Անձնական հաշվի հաշվեկշիռը, իսկ կատարված վճարումները բարձրացնում են հաշվեկշիռը: Ընտրանքային վճարման հնարավորություն անձնական հաշվում ներառված առանձին ծառայության համար Բաժանորդին չի տրամադրվում:

11. Ծառայությունների մատուցման կասեցումը, դադարեցումը և Բաժանորդային պայմանագրի լուծումը

11.1. Օպերատորն իրավունք ունի առանց Բաժանորդին նախօրոք ծանուցելու միակողմանի կասեցնել կամ դադարեցնել Բաժանորդին մատուցվող Ծառայությունները, ինչպես նաև ապամոնտաժել իր մալուխներն ու Սարքը այն դեպքում, երբ վերջինս մինչև Պայմաններով նախատեսված Ծառայությունների համար վճարման ժամկետի վերջին օրը վճարում չի կատարում: Օպերատորը կարող է գանձել վճար` կասեցված Ծառայությունները վերաակտիվացնելու կամ ապամոնտաժված մալուխներն ու Սարքը կրկին տեղադրելու և Օպերատորի ցանցին վերամիացնելու համար: Ամեն դեպքում Ծառայությունների մատուցման կասեցումը կամ դադարեցումը և/կամ Սարքի, մալուխի ապամոնտաժումը չի ազատում Բաժանորդին իր պարտք մնացած գումարը(վճարը) Օպերատորին վճարելու պարտավորությունից:

11.2. Ֆիքսված հեռախոսակապի ծառայության մատուցման կասեցման ժամանակահատվածում Օպերատորի մոտ համապատասխան տեխնիկական հնարավորության առկայության դեպքում Բաժանորդը կարող է կատարել ելքային զանգեր միայն դեպի Զանգերի կենտրոն, ոստիկանություն, շտապ բուժօգնություն, հրշեջ և փրկարարական ծառայություններ:

11.3. Օպերատորն իրավունք ունի կասեցնել Ծառայությունների մատուցումը նաև այն դեպքերում, երբ.

11.3.1. Բաժանորդը Օպերատորի ցանցին միացրել է չuերտիֆիկացված կամ Օպերատորի կողմից հայտարարված տեխնիկական պայմաններին չհամապատասխանող վերջնակետային uարքավորումներ կամ սարքեր, կամ

11.3.2. Բաժանորդը Օպերատորի ցանցին միացրել է այնպիuի վերջնակետային uարքավորումներ, որոնք համատեղելի չեն կամ միջամտում են Օպերատորի ցանցի աշխատանքին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից oգտվելու` ուրիշների հնարավորությանը, կամ

11.3.3. Սահմանափակումը կամ կաuեցումն անհրաժեշտ է uարքավորումների կամ Ցանցի, գծի ենթակառուցվածքների տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար, կամ

11.3.4. Բաժանորդը խախտում է Պայմանները, կամ

11.3.5. Օպերատորը հայտնաբերում է, որ Բաժանորդը ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել Ծառայությունների համար դիմելիu:

11.4.    Սույն Պայմանների 10.13 կետում ամրագրված պարտավորության խախտման պատճառով Ծառայությունների կասեցման պարագայում կասեցվում են Բաժանորդի անձնական հաշվում հաշվառվող բոլոր Ծառայությունները:

11.5. Բաժանորդն իրավունք ունի Ծառայությունների մատուցումը  մինչև 60 (վաթսուն) օր ժամկետով անվճար կասեցնելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնել Օպերատորին՝ նախատեսված կասեցման օրվանից առնվազն 1 (մեկ) օր առաջ` նշելով Ծառայությունների մատուցումը կասեցնելու կոնկրետ ժամանակահատվածը և վճարելով մինչ այդ օրն իրեն մատուցված Ծառայությունների դիմաց: Բաժանորդն իրավունք ունի Ծառայությունների մատուցումը կասեցնելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնել Օպերատորին մեկ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը երկու անգամ, ընդ որում` կասեցման ժամկետների գումարային տևողությունը չպետք է գերազանցի 60 (վաթսուն) օրը: Եթե Բաժանորդը ցանկանում է կասեցնել Ծառայությունների մատուցումն ավելի քան 60 (վաթսուն) օր ժամանակահատածով, ապա Օպերատորն իրավունք ունի գանձել վճար այդ ծառայության դիմաց: Բաժանորդի կողմից Դիմումում նշված Ծառայությունների մատուցումը ժամանակավորապես կասեցնելու ժամկետը լրանալուց հետո Բաժանորդին մատուցվող Ծառայություններն ավտոմատ կերպով վերսկսվում են:

Սույն կետի իմաստով Բաժանորդն իրավունք ունի կասեցնել Բաժանորդային պայմանագրով ընտրված Ծառայություններից յուրաքանչյուրը, կամ բոլորը միասին:

11.6. Պայմաններով սահմանված վճարման ժամկետի ավարտից հետո 2 (երկու) ամսից ավել մատուցված Ծառայությունների դիմաց հաշվեգրված վճարը Բաժանորդի կողմից ամբողջությամբ չվճարելու դեպքում Օպերատորն իրավունք ունի առանց ծանուցման միակողմանիորեն լուծել Բաժանորդային պայմանագիրը և Բաժանորդից վերցնել Հեռախոսահամարը (եթե    Բաժանորդին տրվել է Հեռախոսահամար), Սարքը, ինչպես նաև Սարքի տեղադրման/գործածման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, մալուխը և գանձել չվճարված գումարը:

11.7. Բաժանորդային պայմանագրի ցանկացած հիմքով լուծման դեպքում Բաժանորդը պարտավոր է վճարել մինչև Բաժանորդային պայմանագրի լուծումը մատուցված Ծառայությունների արժեքը, ներառյալ ամսական բաժանորդային վճարը, եթե Բաժանորդին մատուցված Ծառայության համար Օպերատորի կողմից սահմանված է ամսական բաժանորդային վճար, ինչպես նաև Բաժանորդային պայմանագրի միակողմանի լուծման համար Օպերատորի կողմից նախատեսված այլ վճարումները (տույժերը, տուգանքները, հրաժարագինը), եթե այդպիսիք առկա են:

11.8. Բաժանորդային պայմանագրի ցանկացած հիմքով լուծման դեպքում Բաժանորդը պարտավոր է վերադարձնել Սարքը և Սարքի տեղադրման/գործածման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն այն վիճակում, ինչ վիճակում դրանք ստացել էր Օպերատորից` հաշվի առնելով Սարքի բնականոն մաշվածությունը: Սարքը, Սարքի տեղադրման/գործածման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները Բաժանորդի կողմից Օպերատորին Պայմաններին համապատասխան վերադարձնելու փաստը հաստատվում է հանձնման-ընդունման ակտով:

11.9. Սույն Պայմանների 10.9 և 17.1 կետերի համաձայն առաջարկված փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի միակողմանի լուծելու Բաժանորդային պայմանագիրը մինչև փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը` այդ մասին գրավոր տեղեկացնելով Օպերատորին: Լուծման մասին դիմում չներկայացնելու դեպքում փոփոխությունները կհամարվեն համաձայնեցված Բաժանորդի հետ և վերջինիս կողմից գործողությամբ ընդունված (ակցեպտավորված):

12. Տեղեկությունների տրամադրումը և ծանուցումները

12.1. Բոլոր այն տեղեկությունները, որոնք Օպերատորը պարտավոր է տրամադրել Բաժանորդին, զետեղվում են Օպերատորի Պաշտոնական վեբ կայքում, ինչպես նաև Վաճառքի և սպասարկման սրահներում` բացառությամբ այն տեղեկությունների, որոնց համար Պայմաններով կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է տրամադրման այլ ձև:

12.2. Այն դեպքում, երբ Օպերատորը պարտավոր է գրավոր ծանուցում ուղարկել Բաժանորդին, գրավոր ծանուցումը Բաժանորդին է հանձնվում Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահում կամ ուղարկվում է փոստով` պատվիրված նամակով Բաժանորդի կողմից Դիմումի մեջ նշված հասցեով, որը համարվում է պատշաճ ծանուցում` անկախ այն հանգամանքից` Բաժանորդն իրականում ստացել է ծանուցումը, թե ոչ: Բաժանորդի կողմից Օպերատորին ուղարկված կամ Վաճառքի և սպասարկման սրահում տրամադրված գրավոր ծանուցումն ստանալուց հրաժարվելը համարվում է պատշաճ ծանուցում:

12.3. Բաժանորդի կողմից Օպերատորին ներկայացված փաստաթղթերով հավաստվող տվյալների փոփոխության դեպքում Բաժանորդը պարտավոր է 30 (երեսուն) օրվա ընթացքում այդ մասին հայտնել Օպերատորին և ներկայացնել նոր տվյալները հավաստող փաստաթղթերը:

12.4. Բաժանորդի կողմից Օպերատորին ուղղված ցանկացած գրավոր դիմում կամ ծանուցում պետք է հանձնվի Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահում: Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահների մասին տեղեկությունները հրապարակվում են Պաշտոնական վեբ կայքում:

13. Գաղտնիությունը

13.1. Օպերատորը Բաժանորդների անհատական տվյալները, նրանց կողմից oգտագործվող Ծառայությունների տեuակի, արժեքի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի և տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գաղտնի համարվող տեղեկությունները գաղտնի է պահում` բացառությամբ Պայմաններով և/կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

13.2. Այդուհանդերձ Օպերատորն իրավունք ունի բացահայտել Պայմանների 13.1. կետով նախատեսված տեղեկությունները`

13.2.1. Առանց Բաժանորդի թույլտվության, երբ դա նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ, կամ

13.2.2. Բաժանորդի գրավոր համաձայնության հիման վրա, կամ

13.2.3. Եթե բացահայտումն անհրաժեշտ է Օպերատորի իրավունքների կամ օրինական շահերի պաշտպանության համար:

13.3. Օպերատորն իրավունք ունի նաև Բաժանորդի կողմից Օպերատորին վճարման ենթակա գումարի մասին տեղեկությունը հայտնել գործակալին, որի միջոցով Բաժանորդը հնարավորություն կստանա վճարել իր հաշիվը:

13.4. Օպերատորի աշխատակցի և Բաժանորդի հեռախոսազրույցը կարող է ձայնագրվել Օպերատորի կողմից:

13.5. Պայմաններով և/կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Բաժանորդի վերաբերյալ գաղտնի տեղեկության բացահայտման դեպքում Բաժանորդն իրավունք չունի Օպերատորից որևէ վնասի հատուցում պահանջել:

14. Պատասխանատվությունը

14.1. Օպերատորը պատասխանատվություն է կրում Դիմումով, Պայմաններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

14.2. Բոլոր դեպքերում Բաժանորդն իրավունք չունի Օպերատորից պահանջել վճարել անուղղակի վնասները և բաց թողնված օգուտները:

14.3. Ցանկացած պարագայում Օպերատորի պատասխանատվությունը չի կարող գերազանցել Բաժանորդի կողմից փաստացի վճարված միջին ամսական գումարի` Օպերատորի մեղքով Ծառայություններից օգտվելու անհնարինության ժամկետին համապատասխան` համամասնորեն հաշվարկված գումարը:

14.4. Օպերատորը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից Ծառայությունների մատուցման ընթացքում խոչընդոտներ առաջացնելու համար, ինչպես նաև երրորդ անձանց կողմից Օպերատորի ցանցի միջոցով Բաժանորդին հասցված որևէ վնասի համար:

14.5. Բաժանորդին օգտագործման իրավունքով տրամադրված Սարքի, մալուխների, ինչպես նաև Սարքի տեղադրման/գործածման, շահագործման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների վնասման կամ կորստի դեպքում Բաժանորդը պատասխանատվություն է կրում համապատասխանաբար վնասի կամ կորստի չափով:

14.6. Նոր Սարքի տրամադրումը բաժանորդագրումից հետո տրամադրված Սարքի կորստի, հափշտակության կամ վնասման դեպքում հնարավոր է միայն Բաժանորդի կողմից Սարքի դիմաց փոխհատուցելու դեպքում:

14.7. Օպերատորը պարտավորվում է Բաժանորդին տրամադրված Սարքը անվճար փոխարինել նորով, եթե Օպերատորի կողմից այն ճանաչվել է արտադրական թերություն ունեցող:

14.8. Օպերատորն իրավունք ունի Բաժանորդից պահանջել վճարել իր բոլոր այն վնասները, որոնք Օպերատորը կրել է Բաժանորդի կողմից Պայմանները խախտելու արդյունքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Ծառայություններից օգտվելու համար:

14.9. Բաժանորդը սեփական ռիսկով է օգտվում Օպերատորի և երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայություններից: Օպերատորը չի կարող որոշել Ծառայությունների համապատասխանությունը Բաժանորդի կարիքներին:

14.10. Օպերատորը պատասխանատվություն չի կրում.

  • Դժբախտ պատահարի կամ իր գործընկերների (այդ թվում` օտարերկրյա) կամ գործակալների միջոցով փոխանցվող ազդանշանների կամ մատուցվող ծառայությունների խափանման կամ դադարեցման հետևանքով առաջացած ընդհատումների, անջատումների, խափանումների կամ որոշակի տեսակի ծառայությունների, Սակագնային պլանների/փաթեթների մեջ կատարված փոփոխությունների համար:
  • Բաժանորդին պատկանող համակարգչի/ների կամ այլ սարքավորման/ումների անսարքության պատճառով Ծառայությունների անպատշաճ մատուցման կամ ընդհատման համար:
  • Օպերատորը պատասխանատվություն չի կրում Ծառայության մատուցման ռեժիմի խախտման այն դեպքերի համար, որոնք Բաժանորդի կամ երրորդ անձանց գործողությունների հետևանք են, այդ թվում` Օպերատորի հետ համագործակցող երրորդ անձանց կողմից Օպերատորին մատուցվող ծառայությունների անսպասելի դադարեցման դեպքերում:
  • Աշխատանքների, մասնավորապես`ընթացիկ, Ցանցի ամրապնդման, պահպանման, ընդարձակման կամ վերանորոգման, հետևանքով առաջացած ընդհատումների և խափանումների համար, եթե դրանք չեն գերազանցում ամսական 24 (քսանչորս) ժամը:
  • Սպամի, հակերային գործունեության, վիրուսների փոխանցման և դրա հետևանքով Բաժանորդին պատճառված վնասների համար:

14.11. Օպերատորը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում իր Ցանցով տեղափոխվող տեղեկության նկատմամբ և պատասխանատու չէ Բաժանորդի կողմից ստացված և/կամ ուղարկված տեղեկության և բովանդակության ճշտության և օրինականության համար: Օպերատորի ցանցի միջոցով            տեղափոխվող ցանկացած տեղեկություն կամ բովանդակություն օգտագործվում է Բաժանորդի ռիսկով և պատասխանատվությամբ:

14.12. Օպերատորը պատասխանատվություն չի կրում վճարումներն ընդունող միջնորդի կողմից սահմանված կանոնների համաձայն որևէ լրացուցիչ միջնորդավճարի գանձման համար:

14.13. Օպերատորը պատասխանատվություն չի կրում իր կողմից Բաժանորդին մատուցվող Ծառայությունները երրորդ անձի կողմից ցանկացած կերպ օգտագործելու համար:

14.14. Բաժանորդն է Օպերատորի համար հանդիսանում միակ պատասխանատուն` սույն Պայմաններով ստանձնած իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

15. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

Բաժանորդային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Օպերատորը կամ Բաժանորդն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Բաժանորդային պայմանագիրը կնքելուց հետո, և որը Օպերատորը կամ Բաժանորդը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Մասնավորապես` այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, սողանքը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, մայրուղային ենթակառուցվածքների խաթարումը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ընդունված ակտը և այլն, որոնք անհնար են դարձնում Բաժանորդային պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Օպերատորը կամ Բաժանորդն իրավունք ունեն լուծել Բաժանորդային պայմանագիրը՝ այդ մասին նախապես 5 (հինգ) օր առաջ գրավոր ծանուցելով մյուս կողմին:

16. Վեճերի լուծման կարգը

Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում լուծվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ ՀՀ իրավասու դատարանի միջոցով:

17. Եզրափակիչ դրույթները

17.1. Օպերատորն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Պայմանները, ինչպես նաև Ծառայությունների մատուցմանը վերաբերող ցանկացած պայման և/կամ կարգ` զետեղելով կատարվելիք փոփոխությունները Պաշտոնական վեբ կայքում և/կամ Վաճառքի և սպասարկման սրահներում, այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 (երեսուն) օր առաջ (բացառությամբ 10.9 կետում նախատեսված Ծառայությունների արժեքի իջեցման կամ սահմանված պայմանների բարելավման դեպքերի):

17.2. Սույն Պայմանները, Ծառայությունների մատուցման այլ պայմանները, Դիմումը, Դիմումի անբաժանելի մասը կազմող Հավելված 1-ը, կանոնները և սակագները, Ծառայությունները, դրանց արժեքները հրապարակված են և Բաժանորդային պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել նաև այլ լեզուներով:

Հայերենի և այլ լեզուներով տարբերակների միջև տարընթերցման, անհամապատասխանության դեպքում կգերակայի հայերեն տարբերակը:

17.3. Սույն Պայմաններն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 30 (երեսուն) օր անց և համապատասխան մասով փոխարինում են 12.09.2013 թվականին Օպերատորի կողմից հրապարակված էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններին (հրապարակային առաջարկին/օֆերտային) և դրա հիման վրա կնքված պայմանագրերի պայմանները համարվում են ամբողջովին փոխարինված սույն հրապարակային առաջարկի/օֆերտայի պայմաններով: Սույն Պայմաններն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող Սակագնային պլանները/փաթեթները և Ծառայությունների մատուցման այլ պայմաններն ու կանոնները մնում են ուժի մեջ:

18.  Օպերատորի վավերապայմանները

«ՋԻէՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերություն
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան 2201, Խաղաղության 1
ՀՎՀՀ՝ 00096001,
Բանկային հաշիվ`
“Կոնվերս բանկ” ՓԲԸ
1930011980040100.
Հեռ.` +374 60 464646
Էլ. փոստ` info@rtarmenia.am
Գլխավոր տնօրեն՝
Հայկ Ֆարամազյան