Սմարթ հեռուստատեսության ծառայություն, որի միջոցով Ձեր հեռուստացույցը կդառնա ՍՄԱՐԹ։

Հետամուտ լինելով ՏՏ ոլորտի նորարական տենդենցներին՝ Ռոստելեկոմը մշակել է IPTV/ОТТ ինտերակտիվ հարթակ՝ հագեցած նորագույն լուծումներով ու ծառայություններով:

 

Ինչպես օգտվել Սմարթ հեռուստատեսությունից

 

ՍմարթՍտարտՊրեմիում
Ամսավճար 4 000 դր․ 8 500 դր․
Ներառված հեռուստաալիքներ 70+ 165+
Մուլտիրում բաժանորդագրվելու հնարավորություն* ներառված է**
Հավելյալ SmartBox բաժանորդագրվելու հնարավորություն բաժանորդագրվելու հնարավորություն
SmartBox Wi-Fi բաժանորդագրվելու հնարավորություն 2 սարքի համար
Եթերի տեսագրում բաժանորդագրվելու հնարավորություն ներառված է
Նախկին հաղորդումների դիտում 5 օր 5 օր
Ակտիվացման վճար*** 10 000 դրամ 10 000 դրամ

 

 

Միանալ հիմա

 

 

Հավելյալ ծառայություններ
Մուլտիրում 500 դր․/ամիս
Հավելյալ SmartBox 2000 դր․/ամիս
TV Wi-Fi (1 սարքի համար) 500 դր․/ամիս
Եթերի տեսագրում 1000 դր․/ամիս

 

Սմարթ սակագնային փաթեթի ալիքների ցանկ

 

Պայմաններ
Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

*Եթե առկա է հավելյալ ծառայության բաժանորդագրության հնարավորություն, ապա տվյալ հավելյալ ծառայությունը տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում հնարավոր է ակտիվացնել՝ վճարելով սահմանված ամսավճարը:

**Եթե որևէ հավելյալ ծառայություն ներառված է, ապա տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում տվյալ հավելյալ ծառայության համար չի գանձվում սահմանված ամսավճարը:

***Ռոստելեկոմի Ինտերնետ ծառայության բաժանորդների համար Սմարթ հեռուստատեսության ծառայության ակտիվացումը կատարվում է առանց վճարի գանձման: 10000 ՀՀ դրամ միանվագ վճարը միևնույն բաժանորդային հասցեում կիրառվում է միայն մեկ անգամ՝ անկախ ակտիվացված ծառայությունների քանակից:

«Սմարթ» սակագնային փաթեթների բոլոր այն բաժանորդների համար, ովքեր հաշվետու ամսվա ընթացքում մատուցված Ծառայությունների դիմաց կվճարեն Օպերատորի կողմից սահմանված ժամկետում և ընթացիկ ամսվա ընթացքում չեն ունենա ժամկետանց պարտքի պատճառով Ծառայությունների մատուցման կասեցում, ապա ժամկետանց պարտքի պատճառով ընթացիկ ամսվա համար սահմանված ծառայությունների կասեցման օրվանից մինչև ժամկետանց պարտքի պատճառով հաջորդ ամսվա համար սահմանված ծառայությունների կասեցման օրը ընկած ժամանակահատվածում՝ շաբաթ և կիրակի օրերին «Սմարթ» սակագնային փաթեթներում կներառվեն «Ֆիլմադարան» բաժնի բոլոր ֆիլմերը:

Սմարթ սակագնային փաթեթի ալիքները հաստատուն չեն և կարող են փոփոխվել Օպերատորի կողմից ցանկացած պահի: Առանց գնանշման ալիքները հասանելի չեն գնման համար և ներառվում են բացառապես սակագնային փաթեթի կազմում:

Օպերատորի և բաժանորդի միջև բոլոր այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն պայմաններով, կարգավորվում են օպերատորի կողմից հրապարակված և բաժանորդի կողմից ժամկետային պայմանագիրը կնքելու պահին գործող խմբագրությամբ էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններով, ինչպես նաև օպերատորի կողմից հրապարակված ցանկացած այլ պայմաններով, որոնք չեն հակասում սույն պայմաններին:

Սույն պայմաններում բոլոր հասկացությունները կիրառվում են օպերատորի կողմից էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններով սահմանված իմաստով: Սմարթ սակագնային փաթեթի բաժանորդները կարող են օգտվել Անվանափոխության, Հասցեի փոփոխության, Սակագնային փաթեթի փոփոխության, Ժամանակավոր կասեցման, Հաշվի վերծանման ծառայություններից։

Հեռուստաալիքների հեռարձակումը իրականացվում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ կողմից: Հեռարձակման լիցենզիա՝ N144:

Հեռուստատեսության և Ռադիոյի ծառայությունները մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ:

Համատեղ մատուցվող ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: