Մեր մասին
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թ․-ին։ Ռոստելեկոմ Հայաստանը («ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, ապրանքանիշ՝ «Ռոստելեկոմ», «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն), հանդիսանալով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը, 2012թ․ մատուցում է Լայնաշերտ Ինտերնետի, Սմարթ IP հեռուստատեսության, որակյալ Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։ Ընկերության մուտքը հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտ հատկանշական էր ցանցի զարգացման ուղղությամբ խոշոր ներդրումներով, ինչի արդյունքում հաջողությամբ գործարկվեց «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» (GPON) տեխնոլոգիան հայաստանյան մի շարք քաղաքներում։ Ընկերության ցանցը հիմնված է օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա և կառուցված է ստորգետնյա տեղակայման եղանակով՝ միացնելով Հայաստանը արտաքին աշխարհի հետ Վրաստանի և Իրանի սահմաններով: Ռոստելեկոմ Հայաստանը միակն է երկրում, որն ապահովված է երեք միջազգային կապուղիներով դեպի Ռուսաստան և Եվրոպա, որոնք իրարից ֆիզիկապես և աշխարհագրորեն տարանջատված են՝ երաշխավորելով ընկերության՝ հուսալի և անխափան ծառայությունների մատուցումը: Ռոստելեկոմի օպտիկամանրաթելային մալուխը և նրա միջոցով մատուցվող որակյալ և նորարական ծառայությունները հասանելի են Երևան, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արարատ, Արտաշատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքների բնակիչների համար։ Ռոստելեկոմի կորպորատիվ հաճախորդների թվում են հայաստանյան բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, այդ թվում բանկեր և այլ ֆինանսական կառույցներ, պետական գերատեսչություններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ։ 2020թ. Ռոստելեկոմ Հայաստանը համագործակցություն է սկսել համաշխարհային խոշորագույն ինտերնետ մատակարար CenturyLink ընկերության հետ՝ էլ ավելի մեծացնելով համացանցի միջազգային իր ռեսուրսների դիվերսիֆիկացիան: |