Ռոստելեկոմը Հայաստանի Հանրապետության առաջատար հեռահաղորդակցության օպերատորներից է: Մեր ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ օգտագործելով նորագույն հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ: Մենք կարող ենք բավարարել ժամանակակից ընկերությունների կապի պահանջմունքները՝ ապահովելով հուսալի և մատչելի ծառայություններ: Մեր ցանցը փոխկապակցված է չորս արտասահմանյան օպերատորների հետ՝ մեկը հարավում, փոխկապակցված իրանական օպերատորի հետ, երեքը հյուսիսում՝ փոխկապակցված վրացական օպերատորների հետ: Նշված փոխկապակցումների միջոցով մենք ապահովում ենք բարձրորակ և հուսալի հեռահաղորդակցության ծառայություններ մեր բաժանորդներին:

Մենք տրամադրում ենք տվյալների հաղորդման, IP տարանցման, ինչպես նաև միջազգային կապուղիների վարձակալության ծառայություններ: Մենք ներկայացված ենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում՝ ավելի քան 47 քաղաքների ցանցի ծածկույթով: Մեր հաճախորդների ցանկում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական մարմինները և միջազգային կազմակերպությունները, տեղական խոշորագույն կազմակերպությունները և բանկերը, առաջատար կապի օպերատորները և այլոք: