Ռոստելեկոմը կապի օպերատորներին առաջարկում է IP տարանցման, տվյալների հաղորդման և բազմաթիվ այլ ենթակառուցվածքային ծառայություններ:

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում «Ռոստելեկոմ» ընկերության ցանցն իր տեսակի մեջ միակ գերժամանակակից ենթակառուցվածքն է, որն ապահովված է չորս միջազգային կապուղիներով, ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա և տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում:

Ընկերության հեռահաղորդակցային ցանցը կառուցված է առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ` օգտագործելով ոլորտի առավել հայտնի արտադրողների (Tyco Electronics, CiscoSystems, Juniper, Alcatel և այլ) մալուխները և սարքավորումները:

 

Տրամադրվող ծառայություններն են՝

  • Մութ մանրաթել
  • Կապուղիների վարձակալություն
  • Կոլոկացիա
  • Այլ ծառայություններ

 

Ռոստելեկոմը, մշտապես առաջնորդվելով համագործակցության սկզբունքով, միշտ պատրաստ է յուրաքանչյուր պատվիրատուի համար մշակել իր խնդրին հարմարեցված հատուկ լուծումներ: