Ձեր կազմակերպությանն անհրաժեշտ է Ինտերնե՞տ, որը կլինի գերարագ, սիմետրիկ, և իհարկե, մատչելի, ապա այս առաջարկը Ձեզ անշուշտ կհետաքրքրի։ Ռոստելեկոմի Ինտերնետը կհասնի Ձեր ընկերություն գերժամանակակից օպտիկա-մանրաթելային տեխնոլոգիայի միջոցով՝ ընձեռելով Ձեզ մի շարք հնարավորություններ ու առավելություններ:
Կորպորատիվ ինտերնետ հասանելիության ծառայություններ
Պայմաններ
Գները ներկայացված են ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ: * Ծառայության սկզբնական ժամկետը դա այն նվազագույն ժամկետն է, որի ընթացքում հաճախորդը պարտավորվում է օգտվել ծառայությունից: Ծառայության ավելի երկարատև ժամկետները (2-ից մինչև 12 ամիս) ենթադրում են ավելի ցածր սակագների կիրառում` կախված ծառայության սկզբնական ժամկետից և թողունակությունից: Սակագինը կարող է կախված լինել նաև հաճախորդի երթուղիչի գտնվելու վայրից, միացման սխեմայից և այլ պայմաններից: Երկու ամիս և ավելի երկարատև ծառայության սկզբնական ժամկետի, ինչպես նաև 2 Մբ/վ և ավելի արագության դեպքում սակագները սահմանվում են հաճախորդի և Ռոստելեկոմի միջև բանակցությունների արդյունքում` հաշվի առնելով նաև ծառայությունների մատուցման վերը թվարկված այլ պայմանները: |