Միանալով «Քառանիշ համար» ծառայությանը՝ համոզված եղեք, որ հաճախորդները հեշտությամբ կհիշեն Ձեր հեռախոսահամարը։ Այս ծառայությունը շատ հարմար լուծում է այն ընկերությունների համար, որոնք մշտապես հեռախոսային կապի մեջ են իրենց հաճախորդների հետ։ «Քառանիշ համար» ծառայությունից կարող եք օգտվել Ռոստելեկոմի ֆիքսված հեռախոսակապի կամ Վիրտուալ ԱՀԿ ծառայության շրջանակում, և այն նախատեսված է միայն մուտքային զանգերի համար։

Ծառայության գնացուցակը հետևյալն է՝

 

Միանվագ վճարումներԴրամ
Հեռախոսագծի ակտիվացում* 9000
Ամսական վճարումներ Դրամ

Ամսական բաժանորդավճար յուրաքանչյուր

քառանիշ հեռախոսահամարի համար

7200

 


 

  

*Հեռախոսագծի ակտիվացման վճարը գանձվում է միանվագ, յուրաքանչյուր քառանիշ հեռախոսահամարի համար, հետվճարային կարգով, Ծառայությունների ակտիվացման ամսվա ընթացքում մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվող հաշվի շրջանակում:

 

Ծանոթություններ
1․ Սույն պայմանները գործում են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար
2. Քառանիշ համար» Ծառայության համարներին կատարված զանգերի համար գանձումը կատարվում է զանգ կատարող բաժանորդից՝ որպես ՀՀ ֆիքսված համարին կատարված զանգ՝ համապատասխան վերջինիս գործող սակագնային պլանի։
3. «Քառանիշ համար»  ծառայության շրջանակում տրամադրված հեռախոսահամարից հնարավոր չէ իրականացնել ելքային զանգեր:
4. «Քառանիշ համար» Ծառայության շրջանակում տրամադրված հեռախոսահամարի ուղղությամբ հնարավոր չէ մուտքային զանգեր ստանալ միջազգային ուղղություններից
5․ «Քառանիշ համար» Ծառայության համարներն ունեն հետևյալ ձևաչափը՝ 8ххх