Մեր ցանցը հիմնված է օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա և կառուցված է ստորգետնյա տեղակայման եղանակով՝ միացնելով Հայաստանը արտաքին աշխարհի հետ Վրաստանի և Իրանի սահմաններով: Ռոստելեկոմի ցանցը Հայաստանում եզակի է իր կառուցվածքային հնարավորություններով և առավելություններով՝
Մենք կառուցել ենք հանրապետական ծածկույթ ապահովող հեռահաղորդակցության գերժամանակակից հիմնացանց: Ռոստելեկոմ Հայաստանը միակն է երկրում, որն ապահովված է երեք միջազգային կապուղիներով դեպի Ռուսաստան և Եվրոպա, որոնք իրարից ֆիզիկապես և աշխարհագրորեն տարանջատված են՝ երաշխավորելով հուսալի և անխափան ծառայությունների մատուցումը:
|