|
Եթե Դուք Ռոստելեկոմի բաժանորդ եք* և ցանկանում եք ստանալ վարկային գիծ ու արդյունավետ կառավարել Ձեր դրամական միջոցները, ապա Ռոստելեկոմ-Ինեկոբանկ համատեղ քարտը նախատեսված է հենց Ձեզ համար: Ինեկոբանկ և Ռոստելեկոմ համատեղ քարտը հատուկ նշանակության վարկային քարտ է` նախատեսված Ռոստելեկոմի գործող և նոր բաժանորդներին արտոնյալ պայմաններով քարտային վարկային գիծ տրամադրելու համար: Քարտը ստանալու համար կարիք չկա ներկայացնել աշխատանքի վայրից տեղեկանք: Դե իսկ քարտի ակտիվացումն ու ընթացիկ սպասարկումը կլինեն անվճար. միայն անհրաժեշտ է մոտենալ Ռոստելեկոմի մոտակա վաճառքի և սպասարկման սրահ կամ Ինեկոբանկի որևէ մասնաճյուղ՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ: Վարկի հաստատման վերաբերյալ որոշումը կընդունվի 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ինեկոբանկ և Ռոստելեկոմ համատեղ վարկային քարտի սպասարկման սակագներ
Ինչու՞ Ռոստելեկոմ-Ինեկոբանկ համատեղ քարտ
Առաջարկի վերջնաժամկետն է՝ 01․03․2016թ․։
Պայմաններ
*Բոլոր նոր բաժանորդները, ովքեր միանում են Ռոստելեկոմի որևէ ժամկետային սակագնային փաթեթի, կստանան մինչև 150,000 դրամ վարկային գիծ, իսկ բոլոր նրանք, ովքեր օգտվում են Ռոստելեկոմի ծառայություններից 6 ամիս և ավելի երկար ժամանակահատվածում, կստանան վարկային գիծ իրենց սակագնային փաթեթի ամսավճարի քսանապաըիկի և առավելագույնը մինչև 300,000 դրամի չափով:
**Հատուկ դեպքերում բանկը լրացուցիչ կարող է պահանջել նաև եկամուտը հավաստող փաստաթուղթ ***Համատեղ քարտի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
|