Աուդիո – Կոնֆերանս


Աուդիո–Կոնֆերանսը բազմաֆունկցիոնալ ծառայություն է, որի միջոցով Դուք կարող եք իրականացնել ժողովներ, քննարկումներ, վարել բանակցություններ անսահմանափակ քանակով օգտատերերի միջև՝ ընդամենը մեկ զանգով:

Ինչո՞ւ հենց այս ծառայությունը՝

  • Որակյալ է և հուսալի. զանգի ընթացքում հստակ կլսեք ձեր զրուցակիցների ձայնը:
  • Ճկուն է. զանգին կարող են միանալ անսահմանափակ քանակությամբ օգտատերեր՝ օգտագործելով բջջային կամ ֆիքսված հեռախոս:
  • Հարմար է. շնորհիվ բազմաթիվ ֆունցիոնալ հնարավորությունների՝ կոնֆերանս զանգերն էլ ավելի հարմար կլինեն:
 

Ծառայություն

Ամսավճար

Աուդիո–Կոնֆերանս 5000 դրամ


Ի դեպ՝ Ռոստելեկոմի գործող բաժանորդների համար Աուդիո–Կոնֆերանս ծառայությունը ներառված է գործող ծառայությունների ամսավճարում: Ծառայությունն ակտիվացնելու համար պարզապես կարող եք դիմել մեզ, և մենք կակտիվացնենք այն:


Աուդիո - կոնֆերանս ծառայությ
ան հնարավորություններն ու առավելությունները՝

  • Աղմուկի հեռացում (Talker Optimization) – Այս ֆունկցիան թույլ է տալիս խլացնել կողմնակի աղմուկը և այն օգտատերերի ձայները, ովքեր տվյալ պահին չեն խոսում։
  • Կոնֆերանսի ձայնագրում (Record Conference) – Հնարավորություն է տալիս Ձեզ ձայնագրել կոնֆերանսը:
  • Գաղտնի զանգ  (User PIN) – Օգտագործվում է այն դեպքում, եթե ցանկանում եք պահել աուդիո-կոնֆերանս սենյակի գաղտնիությունը։ Զանգին միանալու դեպքում յուրաքանչյուր օգտատիրոջից կպահանջվի մուտքագրել PIN-ը, որից հետո կկարողանան միանալ կոնֆերանս-սենյակին։
  • Ադմինի սպասում (Leader Wait) – Եթե այս ֆունկցիան միացված է, ապա զանգը չի սկսվում մինչև տվյալ կոնֆերանս-սենյակի ադմինի միանալը։
  • Երաժշտություն սպասման մեջ (Music on Hold) - Արդյո՞ք երաժշտություն նվագել, երբ տվյալ սենյակում միայն մեկ օգտվող կա:
  • Ձայնի խլացում (Mute on Join) - Եթե ընտրեք այս տարբերակը, ապա նոր օգտատերը միանալիս հնարավորություն չի ունենա խոսելու։ Եթե տվյալ սենյակում Դուք առաջնորդ չեք, ապա որպեսզի կարողանաք զրույցներ վարել այս նիստերի սենյակում,  Ձեզ անհրաժեշտ է մուտք գործել «*» մենյու («Թույլ տալ մենյու»), որպեսզի օգտատերը կարողանա միանալ խոսակցությանը:
  • Կոնֆերանս-համար (Conference Number) – Օգտագործվում է կոնֆերանսին միանալու համար։
  • Ադմին PIN (Admin PIN) – Այս PIN-ի մուտքագրումից հետո օգտատերը կնույնականացվի որպես կոնֆերանս-սենյակի ադմին։
  • Միացման հաղորդագրություն (Join Message) – Ձայնային հաղորդագրություն է, որը լսում է յուրաքանչյուր օգտատեր, ով միանում է տվյալ կոնֆերանս-սենյակին։
  • Զրուցակցի նույնականացում (Talker Detection) - Եթե այս ֆունկցիան միացված է, ապա խոսակցության սկզբում նույնականացվելու է խոսողի ալիքը:
  • Հանգստի ռեժիմ (Quiet Mode) - Եթե այս ֆունկցիան միացված է, ապա ձայնային հաղորդագրություն չի հնչի օգտատերերի միանալու կամ անջատվելու պահին:
  • Օգտատերերի թիվ (User Count)  - Եթե այս ֆունկցիան միացված է, ապա նոր օգտատեր միանալիս հայտարարվում է ընթացիկ օգտատերերի թիվը
  • Օգտատերերի միացում/հեռացում (User Join / Leave) - Եթե այս տարբերակը ակտիվացված է, ապա այն միացնելիս համակարգը կխնդրի օգտատիրոջ անունը (արտասանել): Հաջորդ քայլը, երբ օգտատերը արդեն միացած է, նրան և ուրիշ միացած օգտատարերին կներկայացնեն  այդ սենյակի մասնակիցների անունները։
  • Թույլ տալ մենյու (Allow Menu) - Արդյո՞ք ուղարկել օգտատիրոջը մենյու (նկարագրված է ստորև) սեղմելիս "*":
  • Մասնակիցների առավելագույն քանակը (Maximum Participants) - այս սենյակում օգտագործողների առավելագույն քանակը:

 

Menu-ն հասանելի է կոնֆերանսի սենյակի օգտատիրոջ համար՝ սեղմելով « * », եթե այն թույլատրվում է «Թույլ տալ մենյու» (Allow Menu) հրահանգով։