Վեբ - կոնֆերանս տեսազանգ


ՎԵԲ - Կոնֆերանս Տեսազանգ ծառայության միջոցով Դուք կարող եք կազմակերպել կոնֆերանս-տեսազանգեր բազմաքանակ օգտատերերի միջև՝ ընդամենը համակարգչի, ինչպես նաև Android և IOS սմարթ սարքավորումների և ինտերնետի միջոցով՝ առանց որևէ հատուկ հավելյալ սարքավորման առկայության:

 

ՎԵԲ - Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը Ձեզ կընձեռի մի շարք հնարավորություններ.

  • Կազմակերպել հրատապ խորհրդակցություններ բազմաքանակ օգտատերերի միջև, ովքեր գտնվում են տարբեր բաժիններում, գրասենյակներում, նույնիսկ տարբեր քաղաքներում:
  • Կազմակերպել ցուցադրություններ և բանակցություններ վարել գործընկերների հետ
  • Համատեղ աշխատել փաստաթղթերի հետ, փոխանակվել կարճ հաղորդագրություններով
  • Կազմակերպել հարցումներ և քվեարկություններ
  • Կազմակերպել աշխատակիցների կամ գործընկերների հեռավար ուսուցում կամ թրեյնինգներ
  • Կազմակերպել առցանց հարցազրույցներ, ճեպազրույցներ, ելույթներ
  • Ձայնագրել տեսազանգը

 

ՎԵԲ - Կոնֆերանս Տեսազանգ ծառայության գնացուցակ

 

Սակագնային փաթեթ

Մասնակիցների քանակ

Ամսավճար

Փոքր Մինչև 10 25000 դր.
Միջին 11-ից 20 55000 դր.
Մեծ 21-ից 50 195000 դր.

 

ՎԵԲ - Կոնֆերանս տեսազանգ ծառայության  առավելություններն են

  • Տեսազանգի ողջ տեղեկատվությունը տեղակայված է հայաստանյան սերվերների վրա
  • Անվտանգ տեղեկատվության փոխանակում. քանի որ ամբողջ տեղեկատվությունը գաղտնագրված է (зашифровано), փոխանակվող հաղորդագրության արտահոսքը բացառվում է։
  • Հուսալի է և կայուն՝ կախված չլինելով արտաքին մայրուղիների ծանրաբեռնվածությունից
  • Ապահովում է մեփ 20% տրաֆիկի խնայողություն` համեմատ հայտնի Cloud լուծումների
  • Ծառայությունը հնարավոր է օգտագործել թե՛ IOS, թե՛ Android  համակարգերով աշխատող սարքավորումներով
  • Տեսազանգի սեանսների կազմակերպում անմիջապես բրաուզերի միջոցով՝ ծառայության մատուցման Վեբ կայքում,  ինչպես նաև IOS և Android հավելվածների միջոցով:
  • Միաժամանակ մինչև 50 մասնակցի ներգրավում
  • Միաժամանակ 16 մասնակցի տեսանելիության ապահովում էկրանին
  • Տեսազանգի մինչև 4K Ultra HD որակի ապահովում
  • Հասանելի է Microsoft Internet Explorer, Safari, Chrome, Firefox, Opera, Skype for Business օգտատերերի համար, ինչպես նաև IOS և Android հավելվածների միջոցով
  • Համատեղելի է կապի և բաց պրոտոկոլների համաշխարհային ստանդարտների հետ, այդ թվում SIP, H.323, XMPP, H.264, SVC, G.7xx, H.239, BFCP, VNC, WebRTC

 

Ի՞նչ է անհրաժեշտ տեսազանգի համար

  • Pentium 4, 3GHz պրոցեսորով համակարգիչ, պլանշետ կամ հեռախոս՝ Core i5, 1.8GHz և բարձր
  • ՕՀ՝ Windows 7 (SP1) / 8 / 10 կամ MacOS X 10.7.x – 10.10.x
  • Internet Explorer, Mozilla Firefox, Google Chrome, Safari կամ VideoMost Lite բրաուզերներ
  • Վեբ-տեսախցիկ, բարձրախոս և ականջակալներ
  • Ինտերնետ հասանելիություն՝ նվազագույնը 2 Մբ/վ

 

 

Պայմաններ
Գները ներկայացված են ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ: