Հավելյալ ծառայություններ - Ինտերնետ
Հավելյալ ծառայությունները տրամադրվում են ի լրումն սակագնային փաթեթների հիմնական ծառայությունների: Հավելյալ ծառայություններին հնարավոր է միանալ՝ վճարելով սահմանված միանվագ վճարը կամ ամսավճարը: Որևէ հավելյալ ծառայության՝ որևէ սակագնային փաթեթի համար հասանելի կամ որևէ սակագնային փաթեթում ներառված լինելը սահմանվում է տվյալ սակագնային փաթեթի պայմաններով: Եթե հավելյալ ծառայությունը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթով տվյալ հավելյալ ծառայության մատուցման համար վճար չի գանձվում:
Խոստացված վճարում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող Բաժանորդները, ում Ծառայությունները մատուցվում են հետվճարային կարգով և GPON տեխնոլոգիայով, կարող են օգտվել «Խոստացված վճարում» ծառայությունից: Բաժանորդը, ում Ծառայությունները կասեցված են ժամկետանց պարտքի պատճառով, հնարավորություն է ստանում վեբ տիրույթում ինքնուրույն ակտիվացնել «Խոստացված վճարում» ծառայությունը: Ակտիվացնելով «Խոստացված վճարում» ծառայությունը՝ Բաժանորդին մատուցվող բոլոր Ծառայությունները, որոնք ապաակտիվացվել են ժամկետանց պարտքի պատճառով, ակտիվանում են «Խոստացված վճարում» ծառայության ակտիվացման պահից սկսած 48 (քառասունութ) ժամվա ընթացքում. նշված ողջ ակտիվ ժամանակահատվածի համար Բաժանորդի հաշվին ամբողջությամբ հաշվեգրվում է Ծառայության/Ծառայությունների վճարը: Եթե մատուցված Ծառայությունների համար հաշվեգրված ժամկետանց պարտքը վերը նշված 48 (քառասունութ) ժամվա ընթացքում ամբողջությամբ չի վճարվում բաժանորդային հաշվին, ապա Ծառայությունները կրկին ապաակտիվանում են: «Խոստացված վճարում» ծառայությունը հնարավոր է ակտիվացնել ժամկետանց պարտքի պատճառով Ծառայությունների յուրաքանչյուր ապաակտիվացումից հետո միայն 1 (մեկ) անգամ, և եթե Բաժանորդի Ծառայությունների՝ ժամկետանց պարտքի պատճառով ապաակտիվացման պահից անցել է ոչ ավել, քան 120 (հարյուր քսան) ժամ: Սա նշանակում է, որ եթե Բաժանորդն ակտիվացրել է «Խոստացված վճարում» ծառայությունը, ապա տվյալ ծառայությունից նա կրկին կարող է օգտվել միայն այն դեպքում, երբ նրան մատուցվող Ծառայությունները վերաակտիվանում են նրա կողմից ժամկետանց պարտքն ամբողջությամբ մարելու արդյունքում և կրկին ապաակտիվանում՝ նոր ժամկետանց պարտքի առկայությամբ պայմանավորված: «Խոստացված վճարում» Ծառայության ակտիվացման պահից սկսած՝ ակտիվանում են Բաժանորդի բոլոր Ծառայությունները, սակայն տվյալ ծառայությունից կարող են օգտվել միայն «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ Ինտերնետ Ծառայության կամ Ինտերնետ Ծառայությունը որպես բաղադրիչ պարունակող Ծառայությունների փաթեթների Բաժանորդները:
Հավելյալ արագության ծառայություն Հավելյալ արագություն ծառայության տրամադրման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
KASPERSKY և ESET NOD32 հակավիրուսային պաշտպանության ծրագրային ապահովում Kaspersky Anti-Virus, Kaspersky Internet Security և ESET NOD32 SMART SECURITY ծրագրերի շնորհիվ Windows կամ Mac ՕՀ ունեցող համակարգիչները ինչպես նաև Android ՕՀ ունեցող սմարթֆոնները և պլանշետները կլինեն պաշտպանված, հայտնի և անհայտ վնասակար ծրագրերից (Virus, Worms, Trojan, Spyware, Adware, Keylogger, Botnet, Rootkit և այլն), ապահովելով համացանցից օգտվելու անվտանգ ու հուսալի միջավայր՝ առանց խոչընդոտման կամ դանդաղեցման համակարգչի բնականոն աշխատանքը: Օնլայն բանքինգի կամ օնլայն վճարումների ժամանակ կկանխվեն դրամական միջոցների կորուստները, ինչը հնարավոր է անձնական տվյալների արտահոսքի արդյունքում (Login, Passwords, բանկային քարտի տվյալներ), կարգելափակվեն վեբ տեսախցիկի կողմնակի անձանց հասանելիությանը հնարավորությունները, սարքավորումը կլինի պաշտպանված հասարակական WiFi ցանցից օգտվելիս: Ոչ ցանկալի բովանդակություն ունեցող (զենք, խմիչք, թմրանյութ և այլ ոչ պատշաճ բովանդակությամբ) կայքերի արգելափակման, ինչպես նաև համակարգչի օգտագործման ժամանակի սահմանափակման արդյունքում երեխաները կլինեն ավելի պաշտպանված: Սմարթֆոնի և պլանշետի կորուստի կամ առևանգման ժամանակ հատուկ ֆունկցիաները կարող են օգնել սարքավորումը հայտնաբերման գործընթացին՝ քարտեզի վրա նշելով վերջինիս գտնվելու վայրը:
KASPERSKY SAFE KIDS Համացանցից օգտվողների թիվը շարունակվում է անընդմեջ աճել, և համացանցի անվտանգութունն առաջնային խնդիր է ներկայացնում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Դուք և Ձեր երեխաները կարող եք բախվել համացանցում առկա մի շարք խնդիրների՝
Այս բոլոր անցանկալի երևույթներից Ձեր երեխաներին զերծ պահելու համար Ռոստելեկոմը ներկայացնում է Kaspersky Safe Kids ծրագիրը, որի շնորհիվ Ինտերնետը երեխաների համար դառնում է միայն նոր գիտելիքի, աշխարհը ճանաչելու և զարգացման միջոց՝ զերծ անցանկալի և վտանգավոր բովանդակությունից:
Kaspersky Safe Kids ծրագիրը Ձեզ ընձեռում է մի շարք առավելություններ՝
Ստեղծե՛ք Ձեր երեխաների համար անվտանգ առցանց միջավայր և ներդաշնակ ու առողջ զարգացում Kaspersky Safe Kids ծրագրի միջոցով։
Պայմաններ
Սակագները ներկայացված են ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ։ Արտոնագրերի գործողության ժամկետն է 1 տարի։
|