Հավելյալ ծառայություններ - IPTV
Հավելյալ ծառայությունները տրամադրվում են ի լրումն սակագնային փաթեթների հիմնական ծառայությունների: Հավելյալ ծառայություններին հնարավոր է միանալ՝ վճարելով սահմանված միանվագ վճարը կամ ամսավճարը: Որևէ հավելյալ ծառայության՝ որևէ սակագնային փաթեթի համար հասանելի կամ որևէ սակագնային փաթեթում ներառված լինելը սահմանվում է տվյալ սակագնային փաթեթի պայմաններով: Եթե հավելյալ ծառայությունը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթով տվյալ հավելյալ ծառայության մատուցման համար վճար չի գանձվում: 1. Առանձին հեռուստաալիքների ընտրություն Սմարթ հեռուստատեսության ծառայության բաժանորդը կարող է միանալ առաջարկվող առանձին հեռուստաալիքներին: Ակտիվացված յուրաքանչյուր առանձին հեռուստաալիքի համար ամսավճարը գումարվում է տվյալ սակագնային փաթեթի ամսավճարին: Հաշվետու ամսվա առաջին օրվանից սկսած մինչև նույն ամսվա վերջին օրը ներառյալ ժամանակահատվածում բաժանորդը կարող է ապաակտիվացնել ակտիվացված առանձին հեռուստաալիքներից առավելագույնը 20 անգամ՝ անկախ նրանից՝ յուրաքանչյուր անգամ ապաակտիվացվում են տարբեր հեռուստաալիքներ, թե միևնույն հեռուստաալիքը՝ բազմակի անգամ: Եթե բաժանորդը կատարում է սակագնային փաթեթի փոփոխություն, ապա նոր սակագնային փաթեթի շրջանակներում չի ստանում առանձին հեռուստաալիքները ընթացիկ ամսվա ընթացքում ևս 20 անգամ ապաակտիվացնելու հնարավորություն, այլ շարունակում է գործել նախորդ սակագնային փաթեթի շրջանակներում հեռուստաալիքների ապաակտիվացման հնարավոր առավելագույն քանակը: 2. Հեռուստաալիքների թեմատիկ փաթեթներ Սմարթ հեռուստատեսության ծառայության բաժանորդը կարող է միանալ հեռուստաալիքների թեմատիկ փաթեթներին: Ակտիվացված յուրաքանչյուր թեմատիկ փաթեթի ամսավճար գումարվում է սակագնային փաթեթի ամսավճարին: Եթե բաժանորդի կողմից ակտիվացվում է թեմատիկ փաթեթ, որի կազմում ներառված գոնե մեկ հեռուստաալիք արդեն իսկ գնվել է բաժանորդի կողմից որպես առանձին հեռուստաալիք, ապա ապաակտիվացվում են բոլոր այն առանձին հեռուստաալիքները, որոնք ներառված են գնված թեմատիկ փաթեթի կազմում: Թեմատիկ փաթեթի կազմում ներառված որոշ հեռուստաալիքներ կարող են համընկնել սակագնային փաթեթի հիմնական հեռուստաալիքների հետ: Հաշվետու ամսվա առաջին օրվանից սկսած մինչև նույն ամսվա վերջին օրը ներառյալ ժամանակահատվածում բաժանորդը կարող է ապաակտիվացնել ակտիվացված թեմատիկ փաթեթներից առավելագույնը 5 անգամ: 3. Ֆիլմադարան (VOD) Ֆիլմադարան ծառայության միջոցով բաժանորդը ստանում է ֆիլմադարանից ֆիլմերի ընտրության և ֆիլմի ձեռքբերման պահից սկսած 48 ժամվա ընթացքում ընտրված ֆիլմը դիտելու հնարավորություն: Նշված ժամանակահատվածում բաժանորդը կարող է դիտել ձեռք բերված ֆիլմը առանց քանակական սահմանափակման: Յուրաքանչյուր ձեռք բերված ֆիլմի համար գանձվում է միանվագ վճար։ Եթե Բաժանորդը Ֆիլմադարան ծառայության միջոցով ձեռք է բերում որևէ ֆիլմ ՕԹիԹի հաշվի ներքո, ապա հնարավորություն չի ունենում՝ դիտելու տվյալ ֆիլմը ԱյՓի ԹիՎի հաշվի ներքո: Եթե Բաժանորդը Ֆիլմադարան ծառայության միջոցով ձեռք է բերում որևէ ֆիլմ ԱյՓի ԹիՎի հաշվի ներքո, ապա հնարավորություն չի ունենում՝ դիտելու տվյալ ֆիլմը ՕԹիԹի հաշվի ներքո:
4․ Ֆիլմերի փաթեթներ «Սմարթ հեռուստատեսություն» ծառայության Բաժանորդը հնարավորություն ունի ձեռք բերել ֆիլմերի փաթեթներ: Ֆիլմերի փաթեթների համար սահմանված է միանվագ վճար, որը վճարվում է հետվճարային եղանակով: Ստորև ներկայացված են ֆիլմերի 4 փաթեթները՝ 1. 5 դիտում – տրամադրվում է 5 (հինգ) ֆիլմ դիտելու հնարավորություն՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով, 2. 10 դիտում – տրամադրվում է 10 (տասը) ֆիլմ դիտելու հնարավորություն՝ 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով, 3. 20 դիտում – տրամադրվում է 20 (քսան) ֆիլմ դիտելու հնարավորություն՝ 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով: 4. 100 դիտում – տրամադրվում է 100 (հարյուր) ֆիլմ դիտելու հնարավորություն՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով: Ձեռք բերելով ֆիլմերի փաթեթ՝ Բաժանորդը ստանում է տվյալ փաթեթի պայմաններով սահմանված քանակով իր ընտրությամբ Օպերատորի կողմից տրամադրվող ֆիլմերի ցանկից ֆիլմեր դիտելու հնարավորություն փաթեթի ձեռք բերման պահից սկսած 30 (երեսուն) օրվա ընթացքում 5 դիտում, 10 դիտում և 20 դիտում ֆիլմերի փաթեթների համար և փաթեթի ձեռք բերման պահից սկսած 365 (երեք հարյուր վաթսունհինգ) օրվա ընթացքում 100 դիտում ֆիլմերի փաթեթի համար (այսուհետ՝ Դիտման առավելագույն ժամանակահատված): Եթե Բաժանորդը Դիտման առավելագույն ժամանակահատվածում չի դիտում ֆիլմ տվյալ փաթեթով սահմանված առավելագույն քանակով, ապա նա հետագայում կորցնում է տվյալ փաթեթի շրջանակներում տրամադրված և չդիտված ֆիլմերը դիտելու հնարավորությունը: Ֆիլմերի փաթեթում ներառված ֆիլմերի քանակը սահմանափակվում է փաթեթով սահմանված քանակով ֆիլմերի դիտմամբ: Ֆիլմերի փաթեթի շրջանակներում միևնույն ֆիլմը առաջին միացնելու պահից սկսած 2 (երկու) ժամվա ընթացքում հնարավոր է դիտել բազմակի անգամ, որը համարվում է մեկ դիտում: Միևնույն ֆիլմի՝ առաջին միացնելու պահից սկսած 2 (երկու) ժամից հետո յուրաքանչյուր դիտումը համարվում է առանձին դիտում և հավասարազոր է միևնույն քանակով տարբեր ֆիլմեր դիտելուն: Եթե Բաժանորդը ակտիվացրել է որևէ ֆիլմերի փաթեթ, ապա տվյալ փաթեթի ակտիվ ժամանակահատվածում հնարավոր չէ ակտիվացնել մեկ այլ ֆիլմերի փաթեթ կամ գնել ֆիլմ Ֆիլմադարան ծառայության միջոցով: Ֆիլմերի փաթեթի ակտիվ ժամանակահատված է համարվում տվյալ փաթեթով սահմանված Դիտման առավելագույն ժամանակահատվածը կամ տվյալ փաթեթի ակտիվացման պահից սկսած մինչև տվյալ փաթեթով սահմանված առավելագույն քանակով ֆիլմերի դիտումը, եթե դա կատարվում է մինչև տվյալ փաթեթով սահմանված Դիտման առավելագույն ժամանակահատվածի ավարտը: Ֆիլմերի փաթեթի ակտիվ ժամանակահատվածի ավարտից հետո հնարավոր է կրկին ձեռք բերել ֆիլմերի փաթեթ կամ գնել ֆիլմ Ֆիլմադարան ծառայության միջոցով: Եթե Բաժանորդը ակտիվացնում է ֆիլմերի փաթեթներից որևէ մեկը ՕԹիԹի հաշվի ներքո, ապա հնարավորություն չի ունենում՝ դիտելու տվյալ ֆիլմերի փաթեթը ԱյՓի ԹիՎի հաշվի ներքո: Եթե Բաժանորդը ակտիվացնում է ֆիլմերի փաթեթներից որևէ մեկը ԱյՓի ԹիՎի հաշվի ներքո, ապա հնարավորություն չի ունենում՝ դիտելու տվյալ ֆիլմերի փաթեթը ՕԹիԹի հաշվի ներքո:
«Դիտում» ֆիլմերի փաթեթների շրջանակում՝ բացառությամբ 100 դիտում ֆիլմերի փաթեթի հասանելի չեն «Ֆիլմադարան» ծառայության Կարճամետրաժ ժանրի ֆիլմերը: «Դիտում» ֆիլմերի փաթեթների շրջանակում հասանելի չեն «Ֆիլմադարան» ծառայության Սերիալները:
5. Մուլտիրում Ակտիվացնելով Մուլտիրում ծառայությունը՝ բաժանորդը կարող է ի լրումն օգտագործման իրավունքով և առանց վճարի գանձման տրամադրված հեռուստատեսային SmartBox Սարքի՝ միացնել առավելագույնը 2 հավելյալ հեռուստատեսային SmartBox Սարք՝ ստանալով հնարավորություն դիտել իր սակագնային փաթեթի բովանդակությունը միացված բոլոր Սարքերի միջոցով: Մուլտիրում ծառայության համար գործում է Մուլտիրում ծառայության ամսավճար՝ 500 ՀՀ դրամի չափով: Միացվող յուրաքանչյուր յուրաքանչյուր հավելյալ SmartBox Սարքի համար սահմանված է Մուլտիրում ծառայության հավելյալ Սարքի ամսավճար՝ 2000 ՀՀ դրամի (ներառյալ ԱԱՀ) չափով:
Եթե Մուլտիրում ծառայության ամսավճարը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում Մուլտիրում ծառայության ամսավճար չի գանձվում (եթե ակտիվացվում է Մուլտիրում ծառայությունը): Եթե Մուլտիրում ծառայության հավելյալ Սարքի ամսավճարը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթի պայմաններով սահմանված քանակով Սարքերի համար Մուլտիրում ծառայության հավելյալ Սարքի ամսավճար չի գանձվում (եթե ակտիվացվում է Մուլտիրում ծառայությունը):
6․ Եթերի տեսագրում (NPVR) Եթերի տեսագրում ծառայության միջոցով հնարավոր է տեսագրել հետագայում հեռարձակվող հաղորդումներն ուղիղ եթերում: Ակտիվացնելով Եթերի տեսագրում (NPVR) ծառայությունը` Սմարթ հեռուստատեսության ծառայության բաժանորդը ստանում է վիրտուալ տարածք մինչև 3 ժամ տևողությամբ եթերի տեսագրություն իրականացնելու հնարավորությամբ՝ վճարելով 1000 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսավճար: Եթե Եթերի տեսագրում ծառայությունը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում Եթերի տեսագրում ծառայության ամսավճար չի գանձվում:
7․ Նախկին հաղորդումներ (TV on Demand) Նախկին հաղորդումներ ծառայության միջոցով բաժանորդը կարող է դիտել ցանկացած հաղորդում հաղորդման սկզբից վերջինիս եթեր դուրս գալուց հետո 120 ժամվա կամ 168 ժամվա ընթացքում: Նախկին հաղորդումներ ծառայության շրջանակներում նախկին հաղորդումներ դիտելու ժամանակահատվածը կախված է սակագնային փաթեթից և այն սահմանվում է սակագնային փաթեթի պայմաններով: Այս ծառայության միջոցով հնարավոր է նախկին հաղորդումները դիտել՝ ըստ հաղորդումների:
8․ Եթերի կառավարում (TSTV) Եթերի կառավարում ծառայության միջոցով հնարավոր է դադարեցնել տվյալ պահին ցուցադրվող հաղորդման դիտումը և այն շարունակել դիտել հետո, ինչպես նաև դիտել սկզբից: Եթերի կառավարում ծառայության միջոցով հնարավոր է նաև դիտել նախկին 3 ժամվա ընթացքում հեռարձակված եթերը՝ ըստ րոպեների:
9․ SmartBox Wi-Fi SmartBox Wi-Fi ծառայության միջոցով հնարավոր է Սմարթ հեռուստատեսության ծառայությունից օգտվել՝ SmartBox սարքը միացնելով անլար (Wi-Fi) տարբերակով:
Եթե բաժանորդը ցանկանում է ակտիվացնել SmartBox Wi-Fi 2 տարբերակը, ապա Բաժանորդի մոտ պետք է ակտիվ լինի նաև SmartBox Wi-Fi 1 տարբերակը: Եթե բաժանորդը ցանկանում է ակտիվացնել SmartBox Wi-Fi 3 տարբերակը, ապա Բաժանորդի մոտ պետք է ակտիվ լինեն SmartBox Wi-Fi 1 և SmartBox Wi-Fi 2 տարբերակները: |