Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ԱՅՍՈՒՀԵՏ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 24/7 ՌԵԺՄՈՎ ՆԱԵՎ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՈՎ


ԱՅՍՈՒՀԵՏ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 24/7 ՌԵԺՄՈՎ ՆԱԵՎ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՈՎ
11.12.2015


Այսուհետ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց Հայաստանում ոչ միայն իրավաբանական, այլ նաև ֆիզիկական անձինք կկարողանան վճարումներ իրականացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով։

Վճարումները կիրականացվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի 67 մասնաճյուղերի դրամարկղերում, ինչպես նաև հեռահար մուտքի հնարավորության շնորհիվ։

24/7 տարբերակով վճարումներ իրականացնելու համար «Ռոստելեկոմի» բաժանորդները կկարողանան օգտվել Երևանում և մարզերում, ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված TelCell արագ վճարային համակարգերից։

«Ռոստելեկոմը», հոգ տանելով իր բաժանորդների ժամանակի և հարմարավետության մասին, իր IP հեռախոսակապի, Ինտերնետ հասանելիության և Սմարթ հեռուստատեսության ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս առաջարկում է օգտվել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ինտերնետ բանկ» ծառայությունից, որը հասանելի է օրվա ցանկացած ժամի աշխարհի յուրաքանչյուր ծայրից։ Բացի այդ, ամեն ամիս Բանկ այցելություններից խուսափելու համար հաճախորդները կարող են նախապես Բանկ ներկայացնել հայտ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց իրենց բանկային կամ քարտային հաշվից պարբերական վճարումների հանձնարարականով։

«Ռոստելեկոմը» մշտապես հոգ է տանում իր բաժանորդների մասին՝ ներկայացնելով վճարման ամենատարբեր հնարավարություններն օրվա ցանկացած ժամանակահատվածի համար։

Առավել մանրամասն վճարումների հնարավորությունների մասին կարող եք տեղեկանալ ընկերության պաշտոնական կայքից հետևյալ հղումով՝ http://www.rtarmenia.am/payment։