Նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԿԱՆԱՆՑ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ այցելեց ՀՀ վաստակավոր արտիստուհի, հաղորդավարուհի Էվելինա Շահիրյանին՝ մեկնարկելով հայ հայտնի կանանց այցելությունների շարքը։
«Հաշվի առնելով տիկին Շահիրյանի տաղանդն ու զգալի ավանդը մեր մշակույթի զարգացման գործում՝ մենք որոշեցինք կանանց միամսյակն սկսել նրան այցով։ Շնորհավորում եմ տիկին Շահիրյանին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում քաջ առողջություն ու ստեղծագործական հաջողություններ։ Հավելեմ, որ բաժանորդների խնդրանքով «Ռոստելեկոմի» հեռուստատեսության Ֆիլմադարանում տեղադրվել են հին ու նոր հայկական ֆիլմեր և ցանկը պարբեաբար համալրվում է»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Ռոստելեկոմի» անունից տիկին Շահիրյանին հանձնվեց ընկերության Սմարթ OTT հեռուստատեսության սարքը երեք ամիս անվճար դիտման հնարավորությամբ, որը հնարավորություն է տալիս դիտելու ժամանակակից հեռուստաալիքներ ամենուր, ուր կա ինտերնետ հասանելիություն և հեռուստացույց։
Ակցիայի մեկնարկը տրվեց մարտի 8-ին և կանանց միամսյակի ընթացքում ընկերության ղեկավար անձնակազմի կողմից 25 հայտնի և վաստակաշատ հայ կանանց այցերի ընթացքում կհանձնվեն նվերներ ու անակնկալներ։ Անակնկալներ են նախատեսված նաև ընկերության բոլոր կին բաժանորդների համար։
«Ռոստելեկոմը» շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում երջանկություն, ժպիտներ և նորանոր ձեռքբերումներ։
Էվելինա Շահիրյան
Էվելինա Շահիրյանը 1960-1967թթ․ աշխատել է հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար։ 1969թ․ ավարտել է «Հայֆիլմի» կինոդերասանի ստուդիան։ 1969թ․-ից Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի է։ Վարել է մի շարք մանկական և երաժշտական հեռուստահաղորդումներ։
Կինոյում («Կտոր մը երկինք» 1980, «Կարինե» 1967, «Մորգանի խնամին» 1970) և թատրոնում (Եվա՝ «Աստվածային կատակերգություն», Վարդուկ՝ «Սեր և ծիծաղ», Վալանտին՝ «Ուղևորն առանց ծանրոցի», Էլեոնորա՝ «Մսյո Ամիլկար», «Երբ երգում են սոխակները», «Մկան թակարդ», «Հետադարձ կապ», «Պիկ ժամ», «Համլետ», «Մամա միա», «Սեր և ծիծաղ», «Չաո», «Անվերջ վերադարձ», «Ցիանակալիում…կաթով, կամ առանց կաթի») կերտել է բազմաթիվ կերպարներ։
Էվելինա Շահիրյանի՝ բազմաթիվ պարգևների և կոչումների շարքում ամենապատվավորներից է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը։