Կարող եք ընտրել Անլիմ Օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթներից որևէ մեկը՝ Ռումբա, Մամբո, Սալսա և Սամբա սակագներով և ստանալ գերարագ կապից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, վճարելով ամսավճար, սկսած ընդամենը 10000 դրամից:

 

Սակագնային փաթեթ
Անլիմ Օֆիս ժամկետային+

Արագություն

Ամսավճար

Ռումբա 2 Մբ/վ 10000 դր.
Մամբո 5 Մբ/վ 20000 դր.
Սալսա 10 Մբ/վ 35000 դր.
Սամբա 15 Մբ/վ 50000 դր.

 

 Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթին միանալու դեպքում Դուք կստանաք*.

  • Ծառայության առաջին երկու ամիսն անվճար
  • Wi-Fi ծառայությունից օգտվելու հնարավորություն

 

Այս սակագնային փաթեթները ստեղծված են` բավարարելու ցանկացած փոքր և միջին ընկերության՝ լայնաշերտ Ինտերնետից օգտվելու պահանջմունքները:

Բաժանորդագրվելով Անլիմ Օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթին` Դուք կստանաք սիմետրիկ կապ, որը նշանակում է, որ Դուք կարող եք ոչ միայն ներբեռնել, այլև վերբեռնել ցանկացած ինֆորմացիա վերը նշված արագություններով:

Դուք կարող եք բաժանորդագրվել Անլիմ Օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթին` առանց մտածելու կանխավճարի մասին: Հետվճարային սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս վճարել ամսավճարը բարձրորակ ինտերնետ ծառայություններից օգտվելուց հետո:

Անլիմ Օֆիս ժամկետային+-ի շնորհիվ ինտերնետը հասանելի կդառնա Ձեր գրասենյակի ամբողջ տարածքում՝ տալով Wi-Fi-ից օգտվելու հնարավորություն: Դրա համար, պարզապես, անհրաժեշտ է ձեռք բերել Wi-Fi բաժանարար սարք կամ ստանալ Ռոստելեկոմի կողմից տրամադրվող Wi-Fi-ի հնարավորությամբ Zyxel ապրանքանիշի GPON սարքավորման օգտագործման իրավունք:

 

Պայմաններ
Գները ներկայացված են ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ:

* Անլիմ Օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթին հնարավոր է միանալ միայն Ռոստելեկոմի վաճառքի և սպասարկման սրահներից կամ Ռոստելեկոմի գործընկեր կազմակերպության վաճառքի սրահներից համակարգիչ գնելու դեպքում: Անլիմ օֆիս ժամկետային+ բոլոր բաժանորդները պարտավոր են ծառայությունների միացման պահից սկսած մեկ տարվա ընթացքում օգտվել տվյալ սակագնային փաթեթից:

Անլիմ Օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: