Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԻԱՍԻՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԿՈՆԵՐԸ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԻԱՍԻՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԿՈՆԵՐԸ
14.06.2016

«Ռոստելեկոմը» Corn Pop Cinema-ի հետ համատեղ իրականացնում է նոր՝ «Բացօթյա էկրան» ամառային անակնկալ նախագիծն ընտանեկան հանգստի սիրահարների համար։ 

Հունիսի 15-ից սկսած՝ ամեն օր (բացի երկուշաբթի օրերից), ընկերությունը բոլոր կինոսիրահարների համար կազմակերպում է բացօթյա կինոդիտումներ Երևանի սրտում՝ Անգլիական այգում (Իտալիայի փողոց, Սունդուկյանի թատրոնի հարևանությամբ)։

«Ռոստելեկոմի» «Բացօթյա էկրան» նախագիծը հնարավորություն է ընձեռում վայելելու ամառային երեկոները ընկերների և ընտանիքի անդամների հետ՝ դիտելով համաշխարհային կինո և մուլտարտադրության վերջին նորույթները։

Նախագծի մեկնարկը կտրվի հունիսի 15-ին, ժամը 20։00-ին՝ շատերի կողմից արդեն իսկ սիրված «Зверополис» մուլտֆիլմի ցուցադրությամբ։

«Բացօթյա էկրան» նախագիծը ամառվա ամիսներին ցուցադրություններ է նախատեսում նաև ՀՀ այլ՝ Կապան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Իջևան և Արմավիր քաղաքներում։
Առաջիկա ցուցադրության մասին տեղեկատվությունը (ցուցադրվելիք ֆիլմի անվանումը) կտեղադրվի ընկերության ֆեյսբուքյան էջում, և «Բացօթյա էկրան» նախագծին մասնակցել ցանկացողները կկարողանան նախապես տեղեկանալ ֆիլմերի մասին։

«Ռոստելեկոմի» բացօթյա կինոթատրոնի մուտքն անվճար է։

«Ռոստելեկոմը» Հայաստանում իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում նախատեսել է բարեգործական ցուցադրություններ կազմակերպել նաև մանկատների և խնամքի կենտրոնների սաների համար ։
Ընկերությունը սիրով հրավիրում է բոլորին հաճելի կինոդիտումների մասնակիցը դառնալու։