Իրադարձություններ
Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո գործարկվել է վաճառքի և սպասարկման առաջին սրահը Հայաստանում
Հայաստանում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո բացվել է կապի ծառայությունների առաջին վաճառքի սրահը Աբովյան քաղաքում:
Առաջին փուլում մանրածախ վաճառքն իրականացվելու է ֆիզիկական անձանց ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների մատուցմամբ, քիչ ուշ ծառայությունների շարքը կհամալրի նաև IP հեռուստատեսության ծառայությունը:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ:Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:
2012թ.-ին ընկերության կողմից ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ՝ հաջողությամբ գործարկելով «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան 11 քաղաքներում, իսկ դեկտեմբեր ամսից վաճառքներ իրականացվում են արդեն ՀՀ երեք քաղաքներում: Ընկերությունն առաջիկայում պլանավորում է ընդլայնել գործունեությունը մանրածախ ծառայությունների մատուցման ուղղությամբ 2013-2014թթ. ընթացքում՝ ընդգրկելով ՀՀ բոլոր քաղաքները, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանը: