Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՓՈԽԸՆՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


23.07.2015


Փոխըմբռնման և համագործակցության հուշագիրՀուլիսի 22-ին Ռոստելեկոմը Հայաստանում ի դեմս ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն փոխըմբռնման և համագործակցության հուշագիր ստորագրեց Աբովյան քաղաքի համայնքի հետ։

Հուշագիրը նպատակ ուներ զարգացնելու քաղաքային համայնքի ենթակառուցվածքները, ապահովելու շրջակա միջավայրի պահպանության և Աբովյան քաղաքի կենսամակարդակի բարձրացման հիմնախնդիրները։ Մասնավորապես, Ռոստելեկոմի կողմից կբարեկարգվեն ու անճար WiFi ցանցով կապահովվեն համայնքային զբոսայգիները, նախատեսվում է հետագայում ընդլայնել համագործակցությունը՝ ի նպաստ համայնքի բնակչության բարեկեցության ապահովման։

Հավելենք, որ 2014թ․-ից անվճար ինտերնետ կապով են ապահովված Աբովյան քաղաքի յոթ նախակրթարաններ, գեղարվեստի, երաժշտական և շախմատի դպրոցները, սպորտի և մշակույթի համալիր կենտրոնը, համայնքային գրադարանը, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը,  սբ․Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և ընկերության գրասենյակների հարակից տարածքները։

Աբովյանի նորանշանակ քաղաքապետ Վահանգն Գևորգյանը նշեց, որ մեծապես կարևորում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, և ընկերությունների ներգրավվածությունը համայնքի զարգացման գործում էապես կնպաստի տեղի ենթակառուցվածքների զարգացմանը։

Ռոստելեկոմի հայաստանյան ղեկավար Հայկ Ֆարամազյանն ընդգծեց ընկերության կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում շարունակական իրականացվող նախագծերի կարևորության մասին։ Նա հավելեց, որ Աբովյան քաղաքում է տեղակայնված Ռոստելեկոմի գլխամասային գրասենյակը և նմանօրինակ աշխատանքները նպաստավոր պայմաններ են ստեղծում նաև ընկերության համար։

Ռոստելեկոմը Հայաստանում ակտիվ համագործակցություն է իրականացնում համայնքների հետ ի նպաստ տեղի բնակչության կենսամակարդակի և ենթակառուցվածքների զարգացման։ Նման նախագծեր են իրականացվում նաև Երևանի, Կապանի, Վանաձորի և Դիլիջանի քաղաքապետարանների հետ։