Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


Թվով տասներորդ վաճառքի և սպասարկման սրահը գործարկվեց Աջափնյակ համայնքում. անակնկալները շարունակվում են


Թվով տասներորդ վաճառքի և սպասարկման սրահը գործարկվեց Աջափնյակ համայնքում. անակնկալները շարունակվում են
18.07.2013

Հուլիսի 18-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Մարգարյան 14 հասցեով գործարկվեց Ռոստելեկոմի երկար սպասված՝ թվով տասներորդ, իսկ Երևան քաղաքում՝ երկրորդ վաճառքի և սպասարկման սրահը Հայաստանում:

Շնորհիվ ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահի Աջափնյակ համայնքի բնակիչներն այսուհետ ոչ միայն կկարողանան ծանոթանալ և օգտվել Ռոստելեկոմի ծառայություններից, այլ նաև
տանալ խորհրդատվություն և գնել համակարգիչներ ու աքսեսուարներ:

Պաշտոնական բացմանը հրավիրված էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, ով կարևորեց Ռոստելեկոմի մուտքը համայնք՝ ենթակառուցվածքների զարգացման և, առհասարակ, բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում:

Պաշտոնական բացման արարողությունն ուղեկցվեց տարաբնույթ անակնկալներով, որոնք համայնքի բնակիչներին հիշարժան պահեր պարգևեցին:

Արարողության ամենակարևոր անակնկալներից էր բոլոր բաժանորդագրվողներին անվճար տրամադրվող հեռախոսահամարը՝ Ռոստելեկոմի ծառայություններին Աջափնյակ համայնքի վաճառքի և սպասարկման սրահում հուլիսի 18-20-ը բոլոր բաժանորդագրվողները հնարավորություն ստացան անվճար ձեռք բերելու կրկնվող թվանշաններով գեղեցիկ հեռախոսահամարներ:

Նոր վաճառքի և սպասարկման սրահի բացման կապակցությամբ Ռոստելեկոմը կորպորատիվ նվերներ տրամադրեց բոլոր բաժանորդագրվողներին:

Անմասն չմնացին նաև անցորդները՝ յուրաքանչյուրը հնարավորություն ուներ ստուգելու ընկերության կողմից տրամադրվող լայնաշերտ ինտերնետի արագությունը սպասարկման սրահի մոտ տեղադրված համակարգչի միջոցով: Նրանք բոլորն էլ փաստում էին, որ նման ծառայության իրենք վաղուց էին սպասում համայնքում:
Հիշեցնենք, որ Ռոստելոկոմի վերջերս ներկայացված անակնկալներից էր նաև Գիշերային արագացումը”: այն Ռոստելեկոմի բոլոր բաժանորդներին, անկախ գտնվելու վայրից, հնարավորություն է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը շփվելու և գիշերային ժամերին (00:00-08:00) օգտվելու ինտերնետից առանց արագության սահմանափակման: