Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՍԱԽՈՍԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ


18.05.2015

armenian-french-universityՄայիսի 14-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի Մարկետինգի և Կառավարման ֆակուլտետների, ինչպես նաև այլ բաժինների ուսանողներ ունկնդրեցին Ռոստելեկոմ խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի դասախոսությունն՝ ուղղված ՏՏ ոլորտի ձևավորմանը, զարգացմանն ու կայացմանը ՀՀ-ում:

Մասնավորապես ընկերության ղեկավարը կիսվեց ոլորտում իր ունեցած բազմամյա փորձով, լսարանին ներկայացրեց հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի վերջին տասնամյակի զարգացումները,  մատնանշեց առանձնահատկությունները, հնարավորություններն ու մարտահրավերները, որոնց առնչվել է ընկերությունը կայուն զարգացման ճանապարհին։

«Ուրախ եմ տեսնել ոչ միայն Կառավարման, այլ նաև Մարկետինգի և հարակից բաժինների ուսանողների, քանի որ այսօր հեռահաղորդակցության ոլորտին ակամա առնչվում են բոլոր մասնագիտությունների տեր երիտասարդները։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ ընկերության աշխատանքային թիմը բաղկացած է ամենատարբեր մասնագիտոթյան տեր բարձրակարգ փորձագետներից, այդ թվում նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանից և նման դասախոսությունները երիտասարդ մասնագետներին հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի անցյալի, ներկայի և կարող եմ ասել նաև ապագայի մասին, ուր հնարավոր է իրենք հետագայում աշխատանքի անցնեն։_ Նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը,—Հայաստանյան և միջազգային խոշոր ընկերությունների հաջողության հիմքում ընկած է փորձառությունն ու գիտելիքները, որ այսօր իր ուսանողներին են փոխանցում մեր բուհերը։ Ուրախ եմ՝ մեր ընկերությունն անմասն չէ այդ գործում։»

Հայաստանում ֆրանսիական համալսարանը նույնպես կարևորում է տնտեսության մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում համալսարանի շուրջ 1500 շրջանավարտների 70%-ն աշխատում են հայաստանյան հայտնի ձեռնարկություններում և կազմակերպություններում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ միջին և բարձր օղակներում:

Հավելենք նաև, որ Հայաստանում Ռոստելեկոմի կողմից ակտիվ համագործակցություն է իրականացվում բուհերի և ուսանողների հետ, պարբերաբար ծրագրեր են իրականացվում լավագույն ուսանողների պրակտիկան ընկերությունում ապահովելու և աշխատանքի տեղավորման հարցերի շուրջ։