Իրադարձություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ «АЗБУКА ИНТЕРНЕТА» ՁԵՌՆԱՐԿՆ ՈՒ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ԵՎ ՏԱՐԵՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում պաշտոնապես մեկնարկեց «Азбука Интернета» բաց դասերին նվիրված միջոցառումների շարքը, և առաջին անգամ Հայաստանում ներկայացվեց ձեռնարկը, որը հատուկ մշակված է հայաստանյան ինտերնետ օգտագործողների համար։
««Ռոստելեկոմը» Հայաստանում իրականացնում է մի շարք սոցիալական ուղղվածության ծրագրեր՝ ի նպաստ Ինտերնետ գրագիտության բարձրացման։ «Азбука Интернета» ձեռնարկն ու իրականացվելիք անվճար դասընթացները առաջին քայլն է դեպի միջին և տարեց բնակչության ակտիվ ներգրավմանը Ինտերնետի օգտագործման գործընթացին և համոզված եմ՝ նախագիծը մեծ արձագանք և հետաքրքրություն կառաջացնի հանրության շրջանում։»,— նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև «Ռոստելեկոմի» կողմից հայտարարված՝ համակարգչային գրագիտության վերաբերյալ թոշակառուների անհատական ձեռքբերումները բնութագրող «Շնորհակալություն Ինտերնետին 2015» (www.azbukainterneta.ru) մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Միջոցառումն իր տրամաբանական շարունակությունը կունենա վաղը՝ դեկտեմբերի 1-ին, երբ կմեկնարկեն դասընթացները։