Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ԱՎԱՐՏՎԵՑԻՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ․ ԱՅՍՈՒՀԵՏ «АЗБУКА ИНТЕРНЕТА» ՁԵՌՆԱՐԿՈՎ ՆՐԱՆՔ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՍՈՒՑԱՆԵՆ ՏԱՐԵՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ


ԱՎԱՐՏՎԵՑԻՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ․ ԱՅՍՈՒՀԵՏ «АЗБУКА ИНТЕРНЕТА» ՁԵՌՆԱՐԿՈՎ ՆՐԱՆՔ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՍՈՒՑԱՆԵՆ ՏԱՐԵՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ
02.12.2015

«Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում անցկացվող միջոցառումների շրջանակներում «Азбука Интернета» ձեռնարկի միջոցով ուսուցում կազմակերպելու համար երկու բուհերում՝ Գ․Վ․Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում դեկտեմբերի 1–ին ավարտվեցին ուսանող-կամավորների դասընթացները, որոնք անց էին կացնում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած փորձագետներ։

Մասնավորապես, ուսանողներին ներկայացվեցին բոլոր այն նրբություններն ու առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել միջին և տարեց բնակչության ուսուցման ժամանակ, մանրամասն ներկայացվեցին նրանց հետ աշխատանքի զգուշավոր մոտեցումներն ու հաճախակի կրկնության անհրաժեշտությունը։

Բուհերից ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցեցին շուրջ 46 ուսանողներ, ովքեր պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ սոցիալական այս կարևոր ծրագրին։

Միաժամանակ Գ․Վ․Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում ռուս մասնագետների կողմից մեկնարկեցին նաև դասընթացները տարեց  «ուսանողների» համար, ովքեր երկուշաբթի օրվանից 12 աշխատանքային օր շարունակ երկուական ժամ կտրամադրեն նոր՝ համակարգչային գիտելիքների և հմտությունների ուսումնասիրմանը։