Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԲԱՅՐԱՄՅԱՆ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ


ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԲԱՅՐԱՄՅԱՆ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
28.12.2015

«Ռոստելեկոմը» Իջևան քաղաքում գործող «Բայրամյան» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպության մանկապարտեզին, կրթական հաստատությանը տրամադրեց հեռուստատեսային սարք անվճար ծառայությունով, ինչի շնորհիվ սաներն ու կենտրոն այցելող հաշմանդամները հնարավորություն կունենան դիտելու ընկերության զարգացնող ու կրթական հեռուստաալիքները։ Մասնավորապես, փոքրիկների համար ցուցադրություններ կկազմակերպվեն JimJam, Nick Jr., Cartoon Network, Disney Channel, Детский, Карусель, Nickelodeon, Gulli, Boomerang և այլ գունագեղ մանկական հեռուստալիքներով, հաշմանդամ երեխաներին կցուցադրվեն կենդանիների մասին, ինչպես նաև գիտահանրամատչելի և հետաքրքրաշարժ նյութեր ներկայացնող հեռուստաալիքներ՝ Da Vinci Learning, Animal Planet, Ocean TV, Discovery Channel, National Geographic, Наука 2.0, Discovery Science, 24 Наука, Viasat Explore, այլ։

Հեռուստացույցը ՀԿ-ին տրամադրեց «Ռոստելեկոմի» գործընկեր «Վեգա» ընկերությունը, որը մեծ ուրախությամբ աջակցեց նախաձեռնությանը։

«Բայրամյան» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպության մանկապարտեզ մանուկները հաճախում են անվճար հիմունքներով, իսկ շաբաթ և կիրակի օրերին կենտրոնը հյուրընկալում է հաշմանդամ երեխաների, կազմակերպում նրանց առօրյան՝ անվճար կրթական և զարգացնող ծրագրեր իրականացնում ՀԿ-ի տարածքում, ապահովում նրանց այցելությունը ԹՈՒՄՈ կենտրոն, ինչպես նաև իրականացնում այլ ծրագրեր դպրոցահասակների համար։

Բարեգործական կենտրոնի մանկապարտեզ հաճախում են 68 մանկահասակ երեխաներ և շուրջ 50 երեխաներ մասնակցում են համակարգչային հմտությունների, օտար լեզուների ուսուցման և այլ դասընթացների։ Կենտրոնը նաև գործընկեր կառույցների հետ բարեգործական ծրագրեր է իրականացնում պրոթեզաօրթոպեդիկ գործընթացների, սայլակների տրամադրման, հագուստի հումանիտար տրամադրման, ինչպես նաև անապահով ուսանողների ֆինանսավորման ուղղություններով։