Իրադարձություններ
Անվճար WiFi Երևանի կենտրոնական պուրակներից մեկում
Ռոստելեկոմը Երևանի կենտրոնի բարեկարգված պուրակում (որ գտնվում է Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածում, ՀՀ ֆինանսների նախարարության հարևանությամբ) նոյեմբերի 8-ին մասնակցեց ծառատունկի: Միջոցառումը կազմակերպված էր Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ:
Մաքուր ու բարեկարգ քաղաքում ապրել ցանկանում են բոլորը և նմանօրինակ ծրագրերի շնորհիվ է, որ Երևանը տեղացիներին ու հյուրերին ներկայանում է որպես հյուրընկալ, հարմարավետ և ժամանակակից քաղաք:
Բացի ծառատունկից, որին մասնակցեցին ընկերության ներկայացուցիչները, Ռոստելեկոմը հայտարարեց նաև այգում անվճար հանրային WiFi կապի տրամադրման մասին: Այսուհետ այգու բոլոր այցելուները կկարողանան վայելել լիարժեք հանգիստ՝ միաժամանակ օգտվելով բարձրորակ ինտերնետ կապից:
Հիշեցնենք, որ Ռոստելեկոմի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում դեռ 2012թ.-ից անվճար գերարագ WiFi կապից օգտվում են մի շարք երևանյան և մարզային հանրային այգիներ:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2012թ.-ից նախաձեռնել են որոշ համայնքային այգիներ WiFi ինտերնետ կապով ապահովելու աշխատանքները:
Այսօր մի շարք այգիներում հնարավոր է միանգամայն անվճար օգտվել Ռոստելեկոմի կողմից տրամադրվող որակյալ՝ գերարագ, WiFi ինտերնետ կապից:
Հետևյալ այգիներում շուրջօրյա կարող եք անվճար օգտվել Ռոստելեկոմի տրամադրած WiFi ինտերնետ կապից՝
- Երևանի կենտրոնի պուրակ
- Մաշտոցի պուրակ,
- Հալաբյան փողոցին հարող այգի,
- ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից այգի,
- Դավիթաշեն համայնքային այգի,
- Սասունցի Դավթի հրապարակի,
- ք. Աբովյանում, եկեղեցուն հարող տարածք,
- ք. Կապան, երեք հանրային այգիներ:
Ռոստելեկոմը մեծապես կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք զբոսանքի և հանգստի վայրերում առավել հասանելի են դարձնում կապի ժամանակակից միջոցները: