Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ»՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՄՓՈՓԻՉ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ


16.06.2015

«Ռոստելեկոմի» կողմից լրագրողների շրջանում անցկացված՝ «Տեխնոլոգիաներ կյանքի համար-Ինտերնետ լույսի արագությամբ» խորագիրը կրող մրցույթի հայաստանյան հաղթողը՝ Հայկուհի Ասատրյանը, մասնակցեց հունիսի 10-ին Մոսկվայում անցկացվող ամփոփիչ միջոցառմանն ու մրցանակաբաշխությանը, ուր պարզ դարձան աշնանը Չինաստան մեկնող վեց լրագրողների անունները։

Միջոցառումը ներառում էր այցելություն «Ռոստելեկոմի» գլխամաս, հանդիպում ՌԴ կապի և հեռահաղորդակցության նախարարությունում և մրցանակաբաշխության արարողություն մրցույթի գլխավոր գործընկեր Huawei ընկերության մոսկովյան ցուցասրահում։

Մրցույթը ռուսաստանյան լրագրողների շրջանում շուրջ չորս տարվա պատմություն ունի, և 2015թթ․ հայաստանյան լրագրողների մասնակցությունը մրցույթին հաղորդեց միջազգային կարգավիճակ։

Աշնանը հաղթող լրագրողների պատվիրակությունը կայցելի Huawei ընկերության գլխամաս Չինաստանի Շենչժեն քաղաքում։

Մոսկովյան այցի ընթացքում լրագրողներին ներկայացվեց «Ռոստելեկոմ» ընկերության առաքելությունը, հնարավորություններն ու մասշտաբները, մարկեթինգային քաղաքականությունը, գնումների գործընթացի թափանցիկությունն ապահովող գործիքները։