Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՀԱՃԵԼԻ ԱՌԱՋԱՐԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ


13.03.2020

 

Հաշվի առնելով այն փաստը, որ COVID 19 համաճարակի դեմ պաշտպանական միջոցառումների շրջանակներում բոլոր դպրոցականները, ուսանողները և այլ քաղաքացիներ մնում են տանը, «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր առաջարկ՝ իր բաժանորդների տնային ժամանցը հաճելի անցկացնելու համար։

Մարտի 13-ից սկսած «Ռոստելեկոմ»-ի ՍՄԱՐԹ հեռուստատեսության բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան դիտելու մանկական (CH 500-517) և ժամանցային (CH 100-124) ժանրերի բոլոր հեռուստաալիքները անվճար։

Առաջարկը գործում է մինչև մարտի 31-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար ՀՀ Վարչապետի կողմից հրավիրված խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել հանրակրթական բոլոր հաստատություններում՝ դպրոցներում, նախակրթարաններում, բուհերում դասերը առնվազն մինչև մարտի 23-ը ընդհատելու մասին:

Ընկերությունը ևս միանում է բոլոր զգուշացումներին և հորդորում՝ պահպանել հիգիենայի բոլոր կանոնները։

Առողջություն և զգոնություն։