Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


Գերարագ WiFi կապ, նոր վաճառքի և սպասարկման կետ Դալմա Գարդեն Մոլում. Ռոստելեկոմն ընդլայնվում է


06.02.2015

Dalma Garden MallՌոստելեկոմը Երևան քաղաքի խոշորագույն առևտրի կենտրոնի՝ Դալմա Գարդեն Մոլի հետ համագործակցության շրջանակներում անվճար WiFi  կապով է ապահովել վերջինիս ողջ հանրային  տարածքը:

Միաժամանակ իր բաժանորդների սպասարկումն էլ ավելի դյուրին դարձնելու նպատակով Դալմա Գարդեն Մոլում ընկերությունը բացել է վաճառքի և սպասարկման նոր կետ:

«Հունվար ամսից Ռոստելեկոմի տաղավարը գործում է Դալմա Գարդեն Մոլի առաջին հարկում: Մենք շատ ուրախ ենք, որ այս տաղավարն իր նորարարական ոճով և գրավչությամբ մեծ հատաքրքրություն է առաջացրել մոլի այցելուների շրջանում: Միաժամանակ կարևորելով այցելուների կարիքները՝ մենք անվճար WiFi կապով ապահովեցինք առևտրի կենտրոնի տարածքը»,_նշեց Ռոստելեկոմ խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:


Նորաբաց վաճառքի և սպասարկման կետում յուրաքանչյուրը կարող է՝

  • Ծանոթանալ Ռոստելեկոմի կողմից մատուցվող ծառայություններին,
  • Բաժանորդագրվել,
  • Կատարել ծառայությունների և տարիֆային պլանների փոփոխություն,
  • Լրացնել դիմումներ,
  • Ստանալ պարզաբանումներ հարցերի և խնդիրների վերաբերյալ,
  • Իրականացնել ընկերության ծառայությունների հետ կապված այլ գործառնություններ:

 

Տեղեկացնենք, որ այն տեղակայված է Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնի առաջին հարկում (Սիթի սուպերմարկետի դիմաց) և գործում է ամեն օր ժամը 10:00-22:00: