Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


Համագործակցության նոր ծրագիր Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի հետ


16.04.2015

Ռոստելեկոմը Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Ռադիոկապի և կապի համակարգերի ֆակուլտետի հետ համատեղ մեկնարկել է համագործակցության նոր ծրագիր։

Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն են ստացել մասնագիտական ուսուցում անցնելու Ռոստելեկոմում և ուսուցման դրական արդյունքների դեպքում անցնել աշխատանքի իրենց իսկ մասնագիտությամբ։

Հավելենք նաև, որ գործնական ուսուցումն ընկերությունում իրականացվելու է դասաժամերից դուրս։

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։