Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


Ողջույն, Երևան. երկար սպասված վաճառքի և սպարակման սրահը Երևանի Էրեբունի վարչական շրջանում


Ողջույն, Երևան. երկար սպասված վաճառքի և սպարակման սրահը Երևանի Էրեբունի վարչական շրջանում
22.05.2013

Մայիսի 22-ին Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի 20/52 հասցեում բացվեց Ռոստելեկոմի թվով ութերորդ և Երևան քաղաքում առաջին վաճառքի և սպասարկման սրահը:

Առաջիկայում Ռոստելեկոմի ծածկույթն ընդգրկելու է Երևան քաղաքի բոլոր համայնքները և երևանանաբնակ մեր հայրենակիցները նույնպես հնարավարություն են ստանալու օգտվելու գերարագ Ինտերնետի, հեռախոսակապի և հավելյալ ծառայություններից:

Բնակիչներն այսուհետ ոչ միայն կկարողանան օգտվել Ռոստելեկոմի ծառայություններից, այլ նաև կկարողանան խորհրդատվություն ստանալ բարձրակարգ վաճառքի և սպասարկման սրահներում:

Ռոստելեկոմի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում վաճառքի և սպասարկման սրահներ են գործարկվել նաև Կապան, Արմավիր քաղաքներում և Էրեբունի վարչական շրջանի վաճառքի և սպասարկման սրահը թվով ութերորդն է Հայաստանում:

Միայն 2013թ.-ի առաջին հինգ ամիսների ընթացքում Ռոստելեկոմի կողմից ՀՀ-ում իրականացվել են շուրջ1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ, որոնք ուղղվել են Հայաստանի Հանրապետության 12 քաղաքներում ենթակառուցվածքների ձևավորմանն ու զարգացմանը:

Ռոստելեկոմը մեծապես կարևորում է մուտքը մայրաքաղաք Երևան, քանի որ Էրեբունի համայնքում սպասարկման սրահի գործարկումը առաջին քայլն է և շատ շուտով ընկերության ծառայությունները հասանելի կլինեն  և վաճառքի ու սպասարկման սրահներ կբացվեն քաղաքի գրեթե բոլոր համայնքներում: