Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


Ռոստելեկոմն ամանորյա նվեր է մատուցում այս անգամ Գյումրի քաղաքում. տեղի բնակիչներին արդեն հասանելի են ընկերության ծառայությունները


Ռոստելեկոմն ամանորյա նվեր է մատուցում այս անգամ Գյումրի քաղաքում. տեղի բնակիչներին արդեն հասանելի են ընկերության ծառայությունները
28.12.2012

2012 թվականը Ռոստելեկոմն ամփոփում է գործարկված երեք սպասարկման սրահներով հանրապետության Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում:

Մուտք գործելով մանրածախ շուկա ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո մատուցում է հեռախոսակապի և Ինտերնետի ծառայություններ արդեն նաև ֆիզիկական անձանց, 2013թ. առաջին եռամսյակում գործընկերների հետ համագործակցությամբ ընկերությունը պլանավորում է մուտք գործել վճարովի հեռուստատեսության  հայաստանյան շուկա՝ տրամադրելով աննախադեպ ծառայություններ:

2013 թվականի առաջին ամիսներին Ռոստելեկոմ ծառայություններից օգտվելու հնարավորություն կստանան Հրազդան, Արմավիր, Մեծամոր, Չարենցավան, Վանաձոր, Կապան, Քաջարան քաղաքների, ինչպես նաև մայրաքաղաք Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչները: