Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
16.03.2017

Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը Գյումրի կատարած այցի շրջանակներում հանդիպեց և շնորհավորեց թիվ 25 դպրոցի տնօրեն և գեղագիտության դպրոցի վաստակաշատ տնօրեններ տիկին Ջուլետտա Հակոբյանին և տիկին Սուսաննա Մկրտչյանին կանանց միամսյակի կապակցությամբ։

«Հաշվի առնելով տնօրենների բազմամյա փորձն ու զգալի ավանդը կրթական հաստատություններում մանուկների կրթության և զարգացման գործում՝ որոշեցինք կանանց միամսյակի շրջանականերում այցելել նրանց։ Շնորհավորում եմ տիկին Հակոբյանին և Մկրչյանին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում քաջ առողջություն ու աշխատանքային հաջողություններ»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Rostelecom Gyumri

«Ռոստելեկոմի» անունից տիկին Հակոբյանին և Մկրտչյանին հանձնվեցին նաև «Ռոստելեկոմի» Սմարթ OTT հեռուստատեսության սարքեր երեք ամիս անվճար դիտման հնարավորությամբ։ Սմարթ OTT հեռուստատեսությունը նոր տեխնոլոգիական լուծում է և սարքի միջոցով հնարավոր է դիտել ժամանակակից հեռուստաալիքներ ամենուր, ուր կա ինտերնետ հասանելիություն և հեռուստացույց։

«Գյումրի քաղաքի զարգացումը «Ռոստելեկոմի» համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի և ընկերության կողմից ոչ միայն աջակցություն է ցուցաբերվում համայնքի զարգացմանը, այլ նաև ներդրումներ են իրականացվում ենթակառուցվածների զարգացման գործում։

Մասնավորապես, կցանկանայի նշել, որ տարեվերջին հիմնանորոգեց ու ժամանակակից սարքերով շահագործման հանձնվեց մանկական այգին, մի շարք այգիներ ապահովվեցին անվճար WiFi կապով։ 2017թ․-ին նախատեսվում են ներդրումներ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրին աջակցության շրջանակներում՝ կառուցվող ցանցի շնորհիվ «Ռոստելեկոմի» գերարագ կապով կապահովվի պատմական կենտրոնի ողջ տարածքը։»—հավելեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հիշեցնենք, որ ակցիայի մեկնարկը տրվել էր դեռ մարտի 8-ին, երբ գլխավոր տնօրենն այցելեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանին, և կանանց միամսյակի ընթացքում ընկերության ղեկավար անձնակազմի կողմից 25 հայտնի և վաստակաշատ հայ կանանց այցերի ընթացքում հանձնվում են նվերներ ու անակնկալներ։

«Ռոստելեկոմը» շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին միամսյակի կապակցությամբ, մաղթում երջանկություն, ժպիտներ և նորանոր ձեռքբերումներ։