Իրադարձություններ
Ռոստելեկոմը հանդես եկավ որպես նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա Հեքըթոն [ՅԱՆ] Գյումրի 2014 մրցույթի գործընկեր
17.11.2014
Նոյեմբերի 8-9-ը Գյումրիում տեղի ունեցավ նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա Հեքըթոն [ՅԱՆ] 2014 մրցույթը:
Այս տարի մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել աննախադեպ քանակությամբ թիմեր: Ընդհանուր մասնակիցների քանակը կազմում էր ավելի քան 250 հոգի, որոնք ներառված էին շուրջ 60 թիմերում: Մրցույթին մասնակցում էին մեծ քանակությամբ թիմեր Հայաստանի մարզերից, որոնք առանձնանում էին իրենց եռանդով, գաղափարներով և թիմային ոգով:
Ռոստելեկոմի կողմից մրցանակի արժանացավ Լավագույն ամպային լուծումով հանդես եկած “CloudShare” թիմը Երևանից: Նրանց լուծումը հնարավորություն է տալիս առավել ապահով և համակարգված պահել տվյալները:
Միջոցառման մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ: