Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


Հրազդան քաղաքը միացավ Ռոստելեկոմի համահայաստանյան ցանցին


Հրազդան քաղաքը միացավ Ռոստելեկոմի համահայաստանյան ցանցին
02.07.2013

Գերարագ ինտերնետն ու ժամանակակից հեռախոսակապը օպտիկական մանրաթելի միջոցով հասել են Հրազդան քաղաք:

Հուլիսի 2-ին ժամը 11:00 Հրազդան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում (62/7 շենք) բացվեց Ռոստելեկոմի երկար սպասված թվով իններորդ վաճառքի և սպասարկման սրահը Հայաստանում:

Շնորհիվ ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահի Հրազդան քաղաքի բնակիչներն այսուհետ ոչ միայն կկարողանան ծանոթանալ և օգտվել Ռոստելեկոմի ինտերնետի և հեռախոսակապի (շուտով նաև հեռուստատեսության) ծառայություններից, այլ նաև ստանալ խորհրդատվություն և գնել համակարգիչներ ու աքսեսուարներ:

«Օպտիկան դեպի բնակարան» տեխնոգիական լուծումն առաջին անգամ է կիրառվում Հրազդան քաղաքում: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս գերժամանակակից հնարավորությունները հասանելի դարձնելու յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր բնակարան:  

Հրազդանցիներն ի թիվս մյուս ակցիաների մատնանշեցին Ռոստելոկոմի “Գիշերային արագացումը”: այն Ռոստելեկոմի բոլոր բաժանորդներին, անկախ գտնվելու վայրից, հնարավորություն է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը շփվելու և օգտվելու ինտերնետից գիշերային ժամերին (00:00-08:00) առանց արագության սահմանափակման: