Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մասիսի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել է միջոցառում


06.06.2014

Ռոստելոկոմը, համագործակցելով Մասիսի քաղաքապետարանի հետ, հունիսի 1-ին Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում անակնկալ միջոցառում էր կազմակերպել բոլոր մանուկների համար:

Միջոցառման մեկնարկն ազդարարեցին պաշտոնական շնորհավորանքները: Մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորեցին և բարի ժամանց մաղթեցին Ռոստելեկոմ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը:

Հունիսի 1-ին նվիրված միջոցառման ընթացքում երեխաներին զվարճացնում էին ծաղրածուներն ու մուլտհերոսները, կազմակերպվել էին մրցույթներ, որոնց հաղթողները ստացան շատ սպասված ռոստելոկոմյան նվերները:

Մանուկներն ու անգամ մեծերը վայելում էին հեքիաթային մթնոլորտը, որ ստեղծվել էր հատուկ Մասիս քաղաքի բնակիչների համար: Երեխաների ժպիտներն ու հիացմունքը լավագույն պարգևն են ցանկացած տարված աշխատանքի համար:

Ռոստելոկոմը անամպ ու խաղաղ երկինք է մաղթում բոլոր մանուկներին: