Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


Հաղթանակի օրվան ընդառաջ Ռոստելեկոմը ֆինանսական աջակցություն է տրամադրում հայրենական մեծ պատերազմի վետերաններին


09.05.2014

Ռոստելեկոմը հիշում և իր հարգանքի տուրքն է մատուցում Հայրենական Մեծ պատերազմի բոլոր մասնակիցներին ու շնորհավորում հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի կապակցությամբ:

Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում վետերանների ցուցաբերած հերոսությունն ու հայրենանվեր գործը մշտապես կլինեն սերունդների ուշադրության կենտրոնում՝ օրինակ ծառայելով նրանց համար:

Հաղթանակի օր2014թ. մայիսի 9-ի կապակցությամբ Ռոստելեկոմը նույնպես ֆինանսական աջակցություն և օժանդակություն է ցուցաբերում Երևանում և մարզերում բնակվող վետերաններին, փորձելով թեթևացնել նրանց առօրյան:

2013թ. մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման խորհրդի հետ վետերաններին ուղղված աշխատանքներում աջակցության ցուցաբերման նպատակով Ռոստելեկոմը համագործակցության հուշագիր էր ստորագրել, որի շրջանակներում աջակցություն է տրամադրում վետերաններին:

Ռոստելեկոմը բարձր է գնահատում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերը հասարակության խնդիրների լուծման գործում և տարեցների ու պատերազմի հերոսների հիմնախնդիրների լուծմանն ուղղված մի շարք ծրագրեր է իրականացնում ամենատարբեր ոլորտներում: