Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ՝ ОТТ (Over The Top) ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ՝ ОТТ (Over The Top) ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
19.11.2015


Նոյեմբերի 17-ին գործընկերոջ՝ «Վեգա» ընկերության ընդարձակ սրահում «Ռոստելեկոմը» ներկայացրեց հեռուստատեսության նոր՝ ОТТ (ՕԹԻԹԻ) ծառայությունն ու համատեղ իրականացվող ակցիան։

«Ռոստելեկոմի» տեխնոլոգիական նորույթը՝ «ОТТ (Over the top) հեռուստատեսություն» ծառայությունը, լիովին նոր առաջարկ է շուկայում, որը հնարավարություն է տալիս վայելել ընկերության կողմից տրամադրվող հեռուստատեսային ծառայությունը՝ ունենալով ընդամենը 2,5Մբ/վ ինտերնետ հասանելիություն և ամենակարևորը՝ անգամ այնտեղ, որտեղ «Ռոստելեկոմը» հասանելիություն չունի կամ որտեղ  օգտվում են այլ ինտերնետ օպերատորների ծառայություններից։

«ОТТ հեռուստատեսություն» ծառայությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդներին օգտվելու բոլոր հիմնական գործառույթներից, որոնք հասանելի են վերջերս «Ռոստելեկոմի» կողմից գործարկված IPTV հեռուստատեսության ծառայությունում՝ Ժամանակակից և հետաքրքրաշարժ հեռուստաալիքների դիտում, Մինչև 5 օր վաղեմության հաղորդումների դիտում (TVOD), Մուլտիսքրին մինչև 5 էկրանի վրա (Սմարթֆոն, պլանշետ), Ֆիլմադարանի և Ֆիլմերի փաթեթների դիտում, Եթերի տեսագրում, այլ հնարավորություններ։

Ի ուրախություն բոլորի, այսօր ևեթ «Ռոստելեկոմի» գործընկեր «Վեգա» խանութների ցանցում 149,000 և ավելի գումարի տեխնիկա և ապրանքներ գնելու դեպքում յուրաքանչյուր գնորդ անվճար կստանա  SmartBox սարքն ու 6 ամիս բաժանորդագրություն «Ռոստելեկոմի» «ОТТ հեռուստատեսություն» ծառայությանը, ինչի համար կվճարի «Վեգա» ընկերությունը։ Հետագայում՝ 7-րդ ամսից սկսած, ծառայությունից օգտվել ցանկանալու դեպքում գնորդներին անհրաժեշտ կլինի ընդամենը լիցքավորել հաշիվը։