Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


"ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է "АЗБУКА ИНТЕРНЕТА" ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԸ


13.03.2019

«Ռոստելեկոմ»-ը, համագործակցելով «Այբ» դպրոցի և «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ, փետրվարից մեկնարկել է բոլորի կողմից շատ սիրված՝ «Азбука Интернета» նախագծի նոր փուլը։  

Նախագիծն իրենից ներկայացնում է միջին տարիքի (50+) և տարեց բնակչության շրջանում համակարգչային դասընթացների շարք, որը մշակված է նրանց համար և ընդգրկում է համակ

Ծրագրի նոր փուլն իրականացվում է հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի նախաձեռնությամբ։ Դասերն անց են կացվում գործընկեր «Այբ» դպրոցի աշակերտների կողմից կամավորության սկզբունքով «Վիքիմեդիա Հայաստան»-ի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած գրասենյակում։արգչային գրագիտության կարևորագույն բաժինները՝ սարքավորումների կառուցվածքից մինչև առցանց ռեսուրսների կիրառում։

Փետրվարին անցկացվեց դասընթացների մեկնարկին նվիրված հանդիպում-միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան դասընթացավարների հետ, տեղեկացան մանրամասներին։

«Հատուկ կարևորում ենք այս նախագիծը առաջին հերթին այն պատճառով, որ այն հնարավորություն է ընձեռում 50+ տարիքի մեր բնակչությանը առավել մոտ գտնվելու ժամանակակից տեխնոլոգիաներին, առցանց ռեսուրսներին, առավել անկաշկանդ օգտվելու համակարգիչներից, կատարելու առցանց գնումներ և վճարումներ, ինչու չէ՝ նաև հաղորդակցվելու նոր տեխնոլոգիաների հետ երիտասարդների միջոցով։ Նախագիծը յուրահատուկ մեթոդոլոգիայի շնորհիվ տարբեր սերունդների միջև հաղորդակցության ու կենսափորձի փոխանակման հնարավորություն է, ինչը, կարծում եմ՝ դասընթացների կարևորագույն ձեռքբերումներից մեկն է»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Արդեն իսկ 51-74 տարեկան մասնակիցների երկու խումբ հաճախում են դասընթացների, որոնք կավարտվեն ապրիլին հավաստագրերի շնորհման արարողությամբ։ 
«Азбука Интернета» դասընթացներն անց են կացվում հայերեն լեզվով՝ հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում անցած ձեռնարկի օգնությամբ, որի էլեկտրոնային տարբերակն առկա է նաև նախագծի կայքում՝ www.azbukainterneta.ru:

«Համացանցը միավորում է բոլորիս, և կարևոր է, որ այդ միավորումը հավասար հասանելի լինի բոլորին՝ անկախ տարիքից։ Այս նախագծի շնորհիվ մենք ևս մեկ քայլ ենք անում դեպի այդ միավորումը։ Մեծապես կարևորում ենք նաև մեր աշակերտների՝ որպես կամավորների ներգրավումը, քանի որ այն ևս լրացուցիչ խթան է սերունդների շփման ու համագործակցության համար», —նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

Հավաստագրեր կշնորհվեն նաև «Այբ» դպրոցի աշակերտներին, ովքեր անգնահատելի փորձ ու հմտություններ են ձեռք բերում նախագծի շրջանակներում դասավանդելով։
«Մենք, «Վիքիմեդիա Հայաստան»-ում, անչափ կարևում ենք կրթությունը և համարում, որ երբեք ուշ չէ նոր բան սովորել, նոր հմտություններ յուրացնել։ Անչափ ուրախ ենք այս նախաձեռնության մի մասը լինել և օգնել այն ռեսուրսներով, որ անհրաժեշտ են համակարգչային հմտություններ ձեռքբերելու համար։ Երբ մասնակիցները բավարար հմտանան, կծանոթացնենք Վիքիմեդիա նախագծերին, կսովորեցնենք օգտվել Հայերեն Վիքիպեդիայից, ինչպես նաև իրենց ներդրումն ունենալ հայալեզու ամենամեծ հանրագիտարանում»,—նշեց «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանը։
Հայաստանում «Азбука Интернета» նախագծը իրականացվում է 2015թ.-ից։ Այս ընթացքում դասընթացների շնորհիվ ավելի քան 250 մասնակիցներ Երևանից և մարզերից ձեռք են բերել համակարգչային հմտություններ և ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։


«Азбука Интернета» ձեռնարկի մասին

«Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով մատուցում է տեղեկատվություն նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների վերաբերյալ։

Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։
Նախագծի և ձեռնարկի մասին մանրամասներ ներկայացված են www.azbukainterneta.ru պաշտոնական կայքում։