Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԱՍ


25.12.2019

Տարեվերջին ընկերությունների կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ամփոփելու տարին և մատնանշելու առաջիկա անելիքները։

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, դեկտեմբերի 23-ին այցելեց հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զորամասերից մեկը։ Այցի շրջանակներում «Ռոստելեկոմ»-ի կողմից զորամասի կարիքների համար տրամադրվեցին հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա։

Ընկերության ղեկավարը սպայական անձնակազմի հետ միասին շրջեց զորամասում, ծանոթացավ սննդի տրամադրման գործընթացին, լսարանների և ննջարանների պայմաններին, ընդհանուր տարածքին, որտեղ կազմակերպվում է զինվորների ազատ ժամանցն ու հանգիստը։

««Ռոստելեկոմ»-ն արդեն երկար ժամանակ է համագործակցում է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, և մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել, մասնավորապես կապի ոլորտում մեր պաշտպանունակությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։Մեր այս այցը տոներին ընդառաջ աջակցություն էր զորամասին․որոշեցինք նվիրաբերել հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա, զինվորների՝ առավել բարենպաստ պայմանների համար»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։


Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ապահովելու Սմարթ հեռուստատեսությամբ մեծ դահլիճն ու այլ ենթակառուցվածքներ, որպեսզի զինվորները կարողանան հանգստի ժամերին դիտել գիտահանրամատչելի, ռազմական, զարգացնող տեսանյութեր ու հաղորդաշարեր, իսկ ամանորյա օրերին՝ տոնական տրամադրությամբ հաղորդումներ։

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ընկերություն և յուրաքանչյուր անհատ լինի կանգնած մեր զինվորի, մեր սպայի կողքին»,—նշեց գլխավոր տնօրենն ու շնորհավորեց առաջիկա տոների կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նման զինվորներով և սպայական կազմով երկրում բոլորը կարող են հանգիստ քնել, քանի որ սահմաններն ապահով ձեռքերում են։