Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ԹՈՒՄՈ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՈՒ ՏԵԽՆՈ ՕՐԵՐ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ


ԹՈՒՄՈ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՈՒ ՏԵԽՆՈ ՕՐԵՐ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
04.07.2018

 ամռանը ութ անմոռանալի շաբաթներ է պարգևելու ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից ժամանած երեխաներին։

Յուրաքանչյուր երեխա մեկշաբաթյա ծրագրի շրջանակներում իր ընտրությամբ մասնակցում է ԹՈՒՄՈ կենտրոնի անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, լուսանկարչության, ռոբոտաշինության, խաղերի նախագծման դասընթացներին և ավարտին ներկայացում սեփական ուժերով ստեղծած նախագիծը։

Բացի տեխնոլոգիական կրթությունից խմբակից երեխաների հետ այցելություններ են կազմակերպվում հայաստանյան մշակութային ու տեսարժան վայրեր, թանգարաններ, անց են կացվում ակտիվ սպորտային միջոցառումներ, քվեստներ ու խաղեր։

Այս տարի "Ռոստելեկոմ" Հայաստանը հովանավորեց հունիսի 18-23 Տավուշի մարզի Կայան և Այգեհովիտ գյուղերից երկու երեխաների մասնակցությունը այս գունագեղ ամառային տեխնո ճամբարին և հնարավորություն տվեց երեխաներին ոչ միայն հագեցած օրեր անցկացնելու հասակակիցների ընկերակցությամբ, այլ նաև ապագայի համար կարևոր հմտություններ ու գիտելիքներ ձեռքբերելու։

Մասնավորապես, երեխաները մասնակցեցին լուսանկարչության, ֆիլմերի և կայքերի ստեղծման դասընթացներին։ Ավարտին ներկայացրեցին սեփական նախագծերը, ինչը այս տարիքի երեխաների համար աննկարագրելի ձեռքբերում է և նրանց ապագա զարգացման համար մեծ դերակատարում ունի։ Կայքի նախագծումն ու գործարկումը, ինչպես նշում են երեխաները, հնարավորություն տվեց իրենց հասկանալու, թե ինչպես են աշխատում մյուս կայքերը և ինչպես է հարկավոր դրանք նախագծել, որպեսզի շատ այցելուներ ունենան ու գրավիչ լինեն։

"Ռոստելեկոմ"-ը ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի հետ արդեն երրորդ տարին է համագործակցում է այս ուղղությամբ և հնարավորություն տալիս նաև հեռավոր ու սահմանամերձ գյուղերի երեխաներին մասնակցություն ունենալու ամառային ճամբարին։

ԹՈՒՄՈ ամառային ճամբարի ընթացքում երեխաները ստանում են հիմնավոր գիտելիքներ, որոնք հետագայում իրենք կարող են զարգացնել սեփական նախասիրություններով և օգտագործել իրենց կրթության ընթացքում։ Այստեղ 

Ամառը երեխաների համար հանդիսանում է ակտիվ հանգստի և հետազոտությունների շրջան, և մասնակցությունն ու տպավորությունները նմանօրինակ ծրագրերից անգնահատելի են նրանց համար:երեխաները ոչ միայն ընկղմվում են զուտ տեխնոլոգիական լուծումների մեջ, այլ նաև ազատություն են ստանում հետազոտությունների համար՝ միևնույն ժամանակ ակտիվ շփում ապահովելով մշակույթի, սպորտի, խաղերի, ինչպես նաև հասակակիցների և տարբեր ոլորտների մասնագետների հետ: