Իրադարձություններ
ՀԵՌԱՎԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎՍ ՄԵԿ ԳՈՐԾԻՔ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ԻՑ. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՈՒԴԻՈ-ԿՈՆՖԵՐԱՆՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հաշվի առնելով հեռավար աշխատանքի բարձր արդյունավետության համար անհրաժեշտ ծառայությունների աճող պահանջարկը՝ «Ռոստելեկոմ»-ը իր կորպորատիվ հաճախորդներին է առաջարկում ևս մեկ ծառայություն՝ Աուդիո-Կոնֆերանս:
Աուդիո-Կոնֆերանսի բազմաթիվ ֆունկցիոնալ հնարավորությունների շնորհիվ՝ կոնֆերանս զանգերը դառնում են էլ ավելի հարմարավետ և հուսալի: Ծառայության միջոցով հնարավոր է կազմակերպել ժողովներ, քննարկումներ, վարել բանակցություններ՝ առանց որևէ հավելյալ սարքավորման առկայության:
Աուդիո-Կոնֆերանսի մի շարք առավելություններ միտված են դարձնելու հեռախոսային հաղորդակցությունը առավել հարմարավետ՝ հնարավորություն ընձեռելով հեռախոսազանգին միացնելու անսահմանափակ թվով օգտատերեր՝ օգտագործելով բջջային կամ ֆիքսված հեռախոս: Հեռախոսազանգի ընթացքում հնարավոր է խլացնել կողմնակի աղմուկը և այն օգտատերերի հարակից ձայները, ովքեր տվյալ պահին չեն խոսում: Ինչպես նաև ծառայությունը թույլ է տալիս ձայնագրել կոնֆերանս զանգը:
«Արտակարգ իրավիճակով պայմանավորված բիզնեսի շարունակականությունը արդյունավետ կերպով ապահովելու համար անհրաժեշտ են նոր գործիքներ: Մենք հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք՝ մեր հաճախորդներին ներկայացնելու առավել հարմարավետ ծառայություններ հեռավար աշխատանքի համար»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Աուդիո-Կոնֆերանս ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հասանելի է ընկերության պաշտոնական կայքում՝ https://www.rtarmenia.am/am/audio-conference/ :
Բիզնեսի համար տարատեսակ այլ ծառայությունների վերաբերյալ՝ https://www.rtarmenia.am/business :