Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՅՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐՆԵՏԻՆ 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (50+)


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՅՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐՆԵՏԻՆ 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (50+)
07.10.2016

«Շնորհակալություն ինտերնետին 2016» մրցույթը Հայաստանում անց է կացվում «Ռոստելեկոմ» ընկերության կողմից և մրցույթին մասնակցել կարող են Ռուսաստանի դաշնության և Հայաստանի հանրապետության բոլոր 50+ տարիքի քաղաքացիները։

Մասնակցության համար անհրաժեշտ է ընդամենը լրացնել որոշ տվյալներ, ներբեռնել լուսանկար (համակարգչի մոտ նստած) և կարճ շարադրություն (էսսե)։ Առավել մանրամասն պայմանները ներկայացված են մրցույթի կայքում՝ http://www.azbukainterneta.ru/konkurs/ հասցեով։

«Շնորհակալություն ինտերնետին» մրցույթը Հայաստանում անց է կացվում միջին և բարձր տարիքի համակարգիչ օգտագործողների շրջանում 2015թ․-ից և բավական մեծ հետաքրքրություն է վայելում։ 2015թ․-ին հայաստանյան երեք մրցանակակիրներին տրամադրվեցին պլանշետներ և այլ կորպորատիվ նվերներ։

2016թ․-ի գրանցվել ցանկացողները կարող են լրացնել հայտը http://www.azbukainterneta.ru/konkurs/zayavka/index.php էջում մինչև հոկտեմբերի 9-ը։

Հիշեցնենք, որ մրցույթն անց է կացվում «Азбука Интенрнета» նախագծի շրջանակներում, որն իրենից ներկայացնում է անվճար դասընթացների շարք 50+ տարիքի բնակչության համար։ Դասընթացներն անց են կացվում հատուկ մշակված մեթոդաբանության և ձեռնարկի՝ «Азбука Интернета», միջոցով: Վեջինս լրամշակվել է նաև հայաստանյան օգտատերերի համար և բացի ուսուցողական մասից բազմակողմանի տեղեկատվություն է պարունակում հայաստանյան պետական կառույցների, տեղեկատվական, կոմունալ ծառայությունների, այլ կայքերի վերաբերյալ: