Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՍՊԱՍԱՐԿՎԵՆ ՆԱԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 24/15 ՀԱՍՑԵՈՒՄ


 «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի  ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՍՊԱՍԱՐԿՎԵՆ ՆԱԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 24/15 ՀԱՍՑԵՈՒՄ
02.06.2021

Հունիսի 2-ին Երևանում բացվեց «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը։ Ընկերության կորպորատիվ հաճախորդները այսուհետ կարող են ստանալ բարձրակարգ սպասարկում Ազատության 24/15 հասցեում (Bplaza բիզնես կենտրոն)։

Վաճառքի և սպասարկման նոր սրահը հնարավորություն կտա բոլոր բաժանորդներին (կորպորատիվ և մանրածախ շուկաների) ստանալ  արագ և որակյալ սպասարկում առավել հարմարավետ պայմաններում։           

Ընկերության վաճառքի և սպասարկման սրահի բացման արարողությանը ներկա էին ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և Ընկերության կորպորատիվ հաճախորդներից մի քանիսը։

«Ուրախ ենք մեր բիզնես հաճախորդներին առաջարկել սպասարկման առավել հարմարավետ և ժամանակակից պայմաններ։ Տարիների ընթացքում մենք բարելավել են մեր բաժանորդներին, մասնավորապես` բիզնես հաճախորդներին, տրամադրվող ծառայությունների որակը և այսօր առաջարկում ենք բիզնեսի համար նախատեսված ժամանակակից և բարձրորակ ծառայությունների լայն ընտրանի։ Վստահաբար, նոր վաճառքի և սպասարկման սրահի գործակումն էլ ավելի դյուրին կդարձնի բնակիչների համար ծառայություններից օգտվելու գործընթացը»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նոր հասցեում կգործի նաև «Ռոստելեկոմ»-ի մանրածախ ուղղության հաճախորդների համար նախատեսված վաճառքի և սպասարկման սրահ, որտեղ ընկերության հաճախորդները կարող են բաճանորդագրվել ընկերության ծառայություններին և ստանալ սպասարկում։

Վաճառքի և սպասարկման սրահը բաց է բիզնես հաճախորդների համար՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:30 - 18:00, ֆիզիկական անձանց համար՝ երկուշաբթի-կիրակի 10։00-20։00։