Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 20,000,000 ԴՐԱՄ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ


01.10.2020

 

Վերջին օրերին Հայաստանում և Ացախում տիրող պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբել բոլոր ուժերը և ծառայեցնել այն հանուն մեր ապահով հայրենիքի։
«Ռոստելեկոմ» ընկերությունը միանում է Հայաստան համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաք-արշավին և նվիրաբերում 20,000,000 ՀՀ դրամ, որը կուղղվի բանակի մարտունակության ամրապնդմանը։
«Մեր հայրենիքում տիրող այս դժվարին և պատասխանատու պահին շատ կարևոր է լինել միասնական և զորավիգ լինել սահմանին կանգնած մեր զինվորներին։ Ցանկացած աջակցություն ուղղված է մեկ նպատակի՝ ամուր պահելու Հայաստանի և Արցախի սահմանները։ «Ռոստելեկոմ» ընկերությունը պատրաստ է իր ողջ ներուժով՝ այդ թվում նաև մասնագիտական, աջակցելու մեր երկրին՝ փառքով դուրս գալու առաջնագծում և զուգահեռաբար վիրտուալ տիրույթում ընթացող այս պայքարից։ Խաղաղություն մեր հայրենիքին», - նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
#Հաղթելուենք