Իրադարձություններ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՐՁԱՌՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ․ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒՄ ԵՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
Նոյեմբեր ամիսը հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների համար նշանավորվեց «Ռոստելեկոմ» ընկերության մասնագետների դասախոսություններով, որոնք շարունակվում են և բավական մեծ պահանջարկ են վայելում բուհերի ուսանողների շրջանում։
Ընկերության ղեկավար անձնակազմի մասնագետների կողմից դասախոսությունների ընթացքում ուսանողներին ներկայացվում են բիզնես միջավայրում կիրառվող արդի լուծումները, տեսություն-գործնական անցումներն ու ժամանակակից զարգացումները:
Ուսանողների հետ քննարկվող թեմաները ներառում են ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի տարբեր ուղղություններ՝ ցանցեր և ցանցային տեխնոլոգիաներ, թվային տեխնոլոգիաներ և կապի օպտիկական գծեր, այնպես էլ մի շարք այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ անձնակազմի համալրումը, հարցազրույցներին ճիշտ ներկայանալը, աշխատանքի իրավունքը, PR-ը և կոմունիկացիաները, վաճառքը և սպասարկումը, մարքեթինգը և այլն:
Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է ուսուցում-քննարկումներ Հայ-ռուսական (սլավոնական) և Հայաստանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններում:
Առաջիկայում դասախոսություններ են նախատեսվում Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններում։
Նախագծի շուրջ ընկերությունը համագործակցում է հայաստանյան 10 բուհերի հետ՝ առավել հասանելի դարձնելով գործնական գիտելիքները ուսանողներին։