Իրադարձություններ
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՄՍՎԱ 16-ԻՆ ԵՎ 17-ԻՆ ՄԻԱՅՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հունիսից սկսած՝ «Ռոստելեկոմ»-ը մեկնարկում է նոր՝ «Լավ օրեր» առաջարկը, որի շրջանակներում յուրաքանչյուր ամսվա 16-ին և 17-ին ընկերության բաժանորդները հնարավորություն են ստանում դիտելու բոլոր հեռուստաալիքներն՝ ավելի քան 170 (միջազգային և բարձրակարգ հեռուստաալիքներ) ու վայելելու գերարագ՝ մինչև 100Մբ/վ ինտերնետ արագությունն՝ առանց սահմանափակումների։ Եվ ամենակարևորը՝ այս ամենն առանց որևէ հավելավճարի։
«Լավ օրեր» առաջարկի շնորհիվ բաժանորդները կբացահայտեն «Ռոստելեկոմ»-ի բազմաժանր հեռուստաալիքները, կծանոթանան հեռարձակվող հետաքրքրաշարժ բովանդակությանը և կվայելեն մինչև 100Մբ/վ գերարագ ինտերնետ արագության առավելություններն ու հնարավորությունները։ Ինչը հետագայում կօգինի նաև ընկերության այլ ծառայություններ և հեռուստաալիքներ գնելիս որոշում կայացնել։
Առաջարկը նախատեսված է ֆիզիկական անձանց համար և գործում է «Ռոստելեկոմ»-ի ինտերնետի և Սմարթ IP հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար։