Իրադարձություններ
ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ, ՄԱՐԶԱՍԱՐՔԵՐ, ԱՆՎՃԱՐ WiFi. ԳՅՈՒՄՐՈՒ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ՈՒՐԱԽ ՀԱՆԳԻՍՏ ԱՊԱՀՈՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 30-ին «Ռոստելեկոմը» Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ տոն պարգևեցին տեղի բնակիչներին։ Մասնավորապես, պաշտոնապես վերաբացվեց Գյումրու Կայարանամերձ հրապարակի պուրակը՝ նորոգված շատրվաններով, մանկական խաղահրապարակով և մարզասարքերով, ինչպես նաև անվճար WiFi կապից օգտվելու հնարավորությամբ։ Քաղաքապետարանի կողմից նորոգված շատրվանների կողքին «Ռոստելեկոմը» կառուցել էր մարզասարքերով և խաղերով հագեցած հրապարակ, իսկ մեծահասակների հանգիստն առավել հետաքրքիր դարձնելու համար՝ այգին ապահովել անվճար WiFi կապով։ Հավելենք, որ «Ռոստելեկոմի» WiFi կապից օգտվելու հնարավորություն ստացան նաև Գյումրու մեկ այլ հանգստի գոտու՝ Շահումյանի պուրակի այցելուները։
Բացման արարողությունից հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ռոստելեկոմի» ներկայացուցիչների հետ այցելեցին ընկերության՝ Գյումրու տեխնոպարկում (Գայի 1) տեղակայված վաճառքի և սպասարկման սրահ, ուր ծանոթացան Սմարթ հեռուստատեսության նորույթներին և հատուկ մարզային բնակիչների համար գործող փաթեթներին։
Մասնավորապես, ամենամեծ հետաքրքրություն վայելող Տրիո Մարզային փաթեթի շնորհիվ Գյումրու բնակիչները հնարավորություն են ստանում ընդամենը 8500 դրամ ամսավճարով դիտել 60-ից ավելի առաջատար հեռուստաալիքներ, ունենալ մինչև 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ հասանելիություն, հեռախոսակապ և անվճար WiFi ակտիվացում (փաթեթի մասին մանրամասներ ներկայացված են ընկերության պաշտոնական կայքում՝ https://www.rtarmenia.am/am/home/home-promo/trio-regional/ ):
«Ռոստելեկոմի» և Գյումրու քաղաքապետարանի համագործակցությունը առաջիկայում ևս շարունակական բնույթ է կրելու՝ ընգրկելով նոր ծրագրեր և միջոցառումներ։
«Ռոստելեկոմը» շարունակելու է ներդրումներ իրականացնել Գյումրի քաղաքում՝ նորարարական նախագծեր իրականացնելով ինչպես քաղաքապետարանի, Գյումրու տեխնոպարկի հետ, այնպես էլ այլ կառույցների հետ՝ ի նպաստ քաղաքի ենթակառուցվածքների զարգացման և ընդլայնման։