Իրադարձություններ
ԵՐԵՔ ԱՄԻՍ ԿԵՍ ԳՆՈՎ. "ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ
2019 թվականի մայիսի 1-ից «Ռոստելեկոմ»-ը հանդես է գալիս նոր՝ «Կես գին» առաջարկով, որը նոր բաժանորդներին հնարավորություն է տալիս ծառայությունները ստանալու կես գնով առաջին 3 ամիսների ընթացքում՝ բաժանորդագրվելով 1 տարով։
Թե՛ «Տրիո», թե՛ «Դուո» փաթեթներին մեկ տարով միանալու դեպքում բաժանորդները կստանան Կես գին 3 ամիս շարունակ։ Առաջարկի շրջանակում «Տրիո» և «Դուո» փաթեթների բաժանորդները կստանան նաև՝
- Ներառված Wi-Fi,
- Ինտերնետի կրկնակի արագացում,
- «Հավելյալ 10» հեռուստաալիքների փաթեթ։
Առաջարկը գործելու է մայիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ բոլոր նոր բաժանորդագրությունների դեպքում։ Այն նախատեսված է միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:
Այսպիսով, «Կես գին» առաջարկին հնարավոր է միանալ՝ մեկ տարով բաժանորդագրվելով «Դուո Սիրելի» կամ «Տրիո» փաթեթներից մեկին և առաջին երեք ամիսների ընթացքում ծառայությունները ստանալ կես գնով:
Առաջարկի պայմաններին ծանոթանալ հնարավոր է զանգահարելով 060464646 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության կայք հետևյալ հղումով: