Իրադարձություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԵՎ «ԻԴՐԱՄ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎԱԾ Է․ ԱՅՍՈՒՀԵՏ ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ WWW.IDRAM.AM ԿԱՅՔՈՒՄ
«Ռոստելեկոմը» ծառայությունների դիմաց առցանց վճարումներն այսուհետ կընդունի նաև «Իդրամ» համակարգի` www.idram.am կայքի միջոցով։
Ծառայությունը հասանելի կլինի նաև «Իդրամ» բջջային դրամապանակում, որի նոր թարմացումներն iOS և Android հարթակներում նախատեսվում են առաջիկա օրերին։
Համագործակցության արդյունքում «Ռոստելեկոմի» Ինտերնետ հասանելիություն, Հեռախոսակապի և Սմարթ հեռուստատեսության ծառայությունների դիմաց վճարումները կիրականացվեն նաև առցանց համակարգով՝ հնարավորինս մոտեցնելով և հարմարավետ դարձնելով գործընթացը բաժանորդների համար։
«Ռոստելեկոմը» հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը և բաժանորդների կողմից ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս որևէ միջնորդավճար չի գանձվում՝ անկախ վճարային համակարգի ընտրությունից (այդ թվում նաև TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի միջոցով, ինչպես նաև ընկերության կայքում նշված բանկերի մասնաճյուղերում վճարումներ իրականացնելիս)։
«Ռոստելեկոմի» հետ Հայաստանում համագործակցող բոլոր վճարային համակարգերի ու բանկային հաշվեհամարների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է պաշտոնական կայքի՝ www.rtarmenia.am «Վճարումներ» բաժնում։