Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ՝ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ՍՄԱՐԹ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԵՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ


05.03.2021

 «Ռոստելեկոմ» ընկերությունը հանգստյան օրերին հաճելի անակնկալ է պատրաստել Սմարթ հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար։

Հատուկ առաջարկի շրջանակներում՝ մարտի 6, 7 և 8-ին, ընկերության Սմարթ հեռուստատեսության բաժանորդները (և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք) հնարավորություն կստանան դիտելու Սմարթ հեռուստատեսության բոլոր հեռուստաալիքները առանց հավելյալ վճարի։

Սմարթ հեռուստատեսության հեռուստաալիքների բազմազանությունը՝ սպորտային, լրատվական, ֆիլմեր, մանկական, ժամանցային, ուսուցողական, երաժշտական, ավելի վառ և հետաքրքիր կդարձնի հաճելի ժամանցը տանը։

Գարնանային արևոտ տրամադրություն Ձեզ, սիրելի՛ կանայք։